ՌԴ¬ն կմտնի՞ Աֆղանստան


Օրեր առաջ The Guardian¬ը տեղեկատվություն է տարածել, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը քննարկում է աֆղանական պատերազմին ռուսաստանյան բանակի մասնակցության հնարավորության հարցը£ Եվ ակտիվ այդ քննարկումը ծավալվել է հատկապես ՆԱՏՕ¬ի նոյեմբերյան գագաթաժողովի նախաշեմին£ Գագաթաժողովին, ի դեպ, մասնակցելու է նաև ՌԴ նախագահը£ Ի մասնավորի` ռուս մասնագետներին առաջարկվելու է նախապատրաստել աֆղանցի օդաչուներին ու ռազմական այլ մասնագետների£ Ռուսաստանի և ՆԱՏՕ¬ի համագործակցություն հնարավոր է նաև սահմանների պաշտպանության ոլորտում, թմրանյութերի արտահանման դեմ պայքարում ու զորքերին անհրաժեշտ իրերի մատակարարման ուղղությամբ£ Դեռևս չի խոսվում Աֆղանստանում ռուսական զորամիավորումներ տեղակայելու մասին£ ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե Լիսաբոնում կայանալիք գագաթաժողովը «կարող է ՆԱՏՕ¬ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների նոր փուլ նշանավորել»£ Նա հիշեցրել է, որ 2009¬ի դեկտեմբերին Մոսկվա կատարած այցի ընթացքում ինքն արդեն բարձրացրել է ռուսական ռազմական ուղղաթիռներ Աֆղանստան տանելու խնդիրը£ Փորձագետներն էլ խոստովանել են, որ հատկապես այդ ուղղաթիռներն արևմտյան իրենց նմանակներից ավելի հարմար են այնտեղի տեղանքին£ Եվ դա պայմանավորում են այն հանգամանքով, թե խորհրդային ու ռուս կոնստրուկտորներն օգտվում են Կարմիր բանակի մասնագետների փորձից£ 2010¬ի ամռանն արդեն իսկ ռուսական ՄԻ¬17 21 փոխադրաուղղաթիռ մատակարարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել£ Հիշեցնենք. խորհրդային զորքերն Աֆղանստանում ռազմական գործողություններ են ծավալել 1979-1989 թթ.£ Կարմիր բանակն Աֆղանստանի Ժողովրդական Հանրապետությանն օգնում էր պատերազմել ընդդեմ մոջահեդների, որոնց աջակցում էին արևմտյան երկրներն ու իսլամական աշխարհի մի մասը£ ՆԱՏՕ¬ի զորքերն այդ երկիր մուտք են գործել 2001 թ.£ Սանձազերծված պատերազմը պատասխանն էր 2001 թ. սեպտեմբերի 11¬ին ԱՄՆ¬ում կատարված ահաբեկչության, որը շուրջ 3000 մարդկային կյանք խլեց£ Եվ ՆԱՏՕ¬ականները միանգամից տապալեցին այն ժամանակ իշխող «Թալիբան» շարժումն, ու երկիրը կառավարել սկսեցին արևմտամետ ուժերը£ Իհարկե, «Թալիբանը» շարունակեց պատերազմը` ընդհատակ անցնելով£