Գորբաչովը ՆԱՏՕ¬ին նախազգուշացրել է


Աֆղանստանում հաղթանակելու անհնարինության մասին ԽՍՀՄ առաջին ու միակ նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր էլ անտարբեր չի քաղաքական զարգացումների նկատմամբ£ Անցյալ շաբաթ Հյուսիսատլանտյան դաշինքին նա նախազգուշացրել է, որ ռազմական հաղթանակն Աֆղանստանում անհնարին է, և եթե Միացյալ Նահանգները ցանկանում է խուսափել «երկրորդ Վիետնամից», ապա իր զորքերը պետք է դուրս բերի այդ երկրից£ Այս մասին նա խոսել է «Բի¬բի¬սի» հեռուստաալիքին տված հարցազրույցում£ 20 տարի առաջ Գորբաչովը հրահանգել էր Աֆղանստանից դուրս բերել սովետական զորակազմը, որն այնտեղ էր ամբողջ 10 տարի£ Նա նաև հավանություն է տվել գալիք տարի Աֆղանստանից հեռանալու Օբամայի որոշմանը. - Օբաման ճիշտ վարվեց` այնտեղից զորքերը դուրս բերելու որոշում կայացնելով£ Որքան էլ դժվար լինի, բայց դա պե°տք է արվի,¬ ասել է նա£ ԽՍՀՄ վերջին առաջնորդը պատմել է, որ Խորհմիության զորքերը դուրս բերելուց առաջ Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի և Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Աֆղանստանը կլինի չեզոք, ժողովրդավարական երկիր` բարեկամական հարաբերություններ պաշտպանելով բոլոր հարևանների և ԽՍՀՄ ու ԱՄՆ¬ի հետ£ - Ամերիկացիները շարունակ ընդգծում էին, թե համակարծիք են£ Բայց հենց նույն ժամանակ, օգտագործելով Սաուդյան Արաբիայի ֆինանսավորումը, նրանք ռազմիկներ էին պատրաստում, ովքեր այսօր ահաբեկում են ողջ Աֆղանստանը£ Եվ ոչ միայն Աֆղանստանը, այլ նաև Պակիստանը, որտեղ նրանք տեղակայված են,¬ ասել է Մ. Ս. Գորբաչովը£ Նրա կարծիքով` ԱՄՆ¬ը չի կատարել այդ պայմանավորվածությունը և օգնություն է ցուցաբերել գրոհայիններին, որոնց շարքերից էլ ծնունդ են առել ներկայի աֆղանական ու պակիստանյան գրոհայինները£ Առավելագույնը, որ կարող է հուսալ ՆԱՏՕ¬ն` օգնելն է, որպեսզի Աֆղանստանը կարողանա վերականգնվել պատերազմից հետո. - Աֆղանստանին հաղթել հնարավոր չէ£ Կարելի է միայն օգնել նրան, որ ոտքի կանգնի, դուրս գա այս ռազմական իրավիճակից, ավերակներից,¬ ասել է նա£