ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


ԱՅՍՕՐ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Պարգևատրումներ սխրանքների համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգևատրեց ավագ ենթասպա Արթուր Առաքելյանին և պայմանագրային զինծառայող Հենրիկ Մանուկյանին: Զինծառայող Հենրիկ Մանուկյանը ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել է մարտական սխրանք, իսկ Արթուր Առաքելյանը զինծառայության ընթացքում փրկել է մարդկային կյանք: Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած սխրանքի համար` Սեյրան Օհանյանը նշեց, որ նրանց սխրանքը պետք է օրինակ ծառայի իրենց զինակից ընկերների համար: Հայկական զորախումբը վերադարձավ «Փոխգործակցություն 2010» զորավարժություններից ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող «Փոխգործակցություն 2010» օպերատիվ-մարտավարական զորավարժությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվող ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումն օրերս վերադարձավ Հայաստան: Զորախմբին դիմավորել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձրաստիճան զինվորականներ: Զորավարժության նպատակն էր սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների ժամանակ արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովումը: Զորավարժության արդյունքները գոհացուցիչ էին, և մասնակիցների համատեղ գործողությունները բարձր գնահատեցին զորավարժության ղեկավարներն ու մասնակից պետությունների ներկայացուցիչները: «Փոխգործակցություն 2010» զորավարժության վճռական փուլի ավարտին հաջորդեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մարտական հրաձգության ընթացքում ցուցաբերած լավագույն արդյունքների համար Հայաստանը ներկայացնող մոտոհրաձգային վաշտն արժանացավ զորավարժության ղեկավարության գավաթին: