Քրդական զինված միավորումներն Իրաքում


1998 թվականի ամռանը, երբ ԱՄՆ¬ը և Անգլիան Սադամ Հուսեյնին սպառնացին զանգվածային ոչնչացման զենքի հայտնաբերման գործում իրենց պայմանները չընդունելու դեպքում դիմել ռազմական գործողությունների` Իրաքյան Քրդստանից մի պատվիրակություն ժամանեց Բաղդադ£ Նրանք հավաստիացրին Հուսեյնին` մինչև մահ նրան նվիրված լինելու իրենց վճռականությունը£ Բերել էին նաև նվեր` վահան, որի վրա ազգային դրոշի գույների համադրությամբ պատկերված էր Իրաքի քարտեզը և թանկարժեք քարերով դրվագազարդ մի սուր£ Մի գծով շարք կանգնած` զինվորավարի զգաստ կեցվածքով, մի փոքր առաջ թեքված` քրդական ղեկավարները բուռն կերպով իրենց շնորհակալությունն էին հայտնում Սադամին ու երդվում, որ երբեք նրան չեն դավաճանի£ Սադամ Հուսեյնը լսում էր նրանց դեմքի մռայլ արտահայտությամբ, հետո հանկարծ գլխից վեր բարձրացրեց իրեն հենց նոր նվիրած սուրն ու ասաց, որ այդ սրով կկտրի յուրաքանչյուր քրդի գլուխը, ում մտքով կանցնի դավաճանել իրեն կամ անցնել թշնամու կողմը£ Քուրդ առաջնորդների դեմքերը ողողված էին երջանիկ ժպիտով£ …Ով եղել է իրաքյան Քրդստանում, գիտի` 1996 թվականից սկսած քրդերն ընդհանրապես կանխիկ փողով մեկ դոլար անգամ չէին ստացել£ Վաճառված նավթից իրաքյան քրդերին Միավորված ազգերի կազմակերպության միջոցով բաժին էր հանվում ողջ գումարի 13 տոկոսը£ Փողերը փոխանցվում էին Պենտագոնի հաշիվների վրա ու դրանցից յուրաքանչյուր շնչի հաշվով որոշակի մթերաբաժին էր հատկացվում£ Արտահանված նավթի 13 տոկոսը հսկայական գումար էր կազմում£ Քրդական բազմանդամ ընտանիքներին հատկացվող պարենն այնքան առատ էր, որ այդ` թվում է թե, բարեգործական քայլն անսպասելիորեն հանգեցրեց բացասական հետևանքների£ Սննդամթերքի առատությունից զարմանքից քարացած` քրդերը դադարեցին հող մշակել, վարել ու ցանել£ Կազմալուծվեցին գործարաններն ու ֆաբրիկաները. ոչ ոք այլևս աշխատել չէր ուզում£ Արդյունքում` ողջ տնտեսությունը փլուզվեց£ Իրաքին առաջին օդային հարվածներ հասցնելու նախօրեին Անկարայում քրդերի, թուրքերի և ամերիկացիների միջև մի հանդիպում կայացավ£ Վերջիններս խոստացան իրականացնել քրդերի վաղեմի վարդագույն երազանքը` հիմնել Մեծ Քրդաստան£ Սկզբի համար որպես խայծ քրդերին արվեց հետևյալ առաջարկը` երբ հաղթենք Հուսեյնին, քրդերը կանցնեն Մոսուլի և Քիրքուկի նավթով լի շրջանները, որոնք դեռևս գտնվում են Սադամ Հուսեյնի վերահսկողության ներքո£ Իրաքյան Քրդստանում շատ արագ շահագործման նախապատրաստեցին 3 թռիչքա-վայրէջքային ուղիներ` ամերիկյան ռազմա-օդային ուժերի համար£ Այդ ԹՎՈՒ¬ները գտնվում էին Իրաքյան Քրդստանի երեք խոշոր` Էրբիլ, Դահուկ և Սուլեյմանիա քաղաքների շրջակայքում£ ԱՄՆ¬ն արագորեն ռազմական տեխնիկա և զինամթերք էր տեղափոխում Իրաքյան Քրդստան£ Նախապես C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիկ ռազմաբազա էին հասցնում մեծ քանակությամբ զինամթերք ու տեխնիկա, իսկ արդեն այնտեղից 50 բեռնատար մեքենաներ այդ ամենը փոխադրում էին Իրաքի հյուսիսային շրջաններ, որոնք վերահսկվում էին քրդերի կողմից£ Սադամ Հուսեյնի նկատմամբ քուրդ ազգի ատելությունն անսահման էր ու համատարած£ Թեև մի կողմից նա գրեթե լիակատար ինքնավարություն էր տրամադրել քրդերին (ինչը մինչ Հուսեյնը Իրաքի և ոչ մի ղեկավար չէր արել), բայցև մյուս կողմից նա նրանց բոլորին, այսպես ասած, միանգամից միասին վաճառել էր` թույլատրելով, ավելի ճիշտ` հանցավոր համաձայնության գալով թուրքերի հետ այն մասին, որ թուրքական բանակը կարող է անարգել ներխուժել Իրաքյան Քրդստանի տարածք` մինչև 80 կմ խորությամբ£ Ընդ որում` ծանր տեխնիկայի և օդուժի ուղեկցությամբ£ Իսկ դա նշանակում էր, որ թուրքերը կարող էին մտնել ցանկացած քրդական գյուղ` իբրև թե Թուրքիայի տարածքում ահաբեկչություն իրականացրած անձանց հետապնդելու պատրվակով ու ողջ գյուղը գլխովին սրի քաշել£ Ու դեռ հայտնի չէ, թե իրականում ո՞վ էր գազով թունավորում քրդական բնակավայրերը` թուրքական պատժիչ ջոկատնե՞րը, թե՞ Հուսեյնը£ «Փոթորիկ անապատում» գործողության նախաշեմին քրդական հետախուզական ծառայությունները գործում էին ԱՄՆ¬ի հատուկ ծառայությունների հետ համատեղ` առաջին հերթին փորձելով լուծել Քրդստանի Դեմոկրատական կուսակցության կողմից իրենց առջև դրված խնդիրները, որոնցից հիմնականը քրդական պետության ստեղծումն էր£ ՔԴԿ¬ի հովանու ներքո գործող «Դարաստին» հետախուզական ծառայության գործունեության ոլորտը շատ լայն էր, այլապես քրդերն ի վիճակի չէին լինի փաստացի հիմնել իրենց ինքնուրույն պետությունը և հաջողությամբ դիմակայել իրաքյան հատուկ ծառայությունների ուժգին ճնշմանը£ Մի օրինակ` Բաղդադի իրենց աղբյուրից տեղեկություն ստանալով դեպի հյուսիս մեկնած իրաքյան «Մուհաբար» հետախուզական ծառայության մի խումբ գործակալների մասին, նրանք կարճ ժամանակում մինչև վերջին մարդը վնասազերծեցին նրանց£ Քրդական հետախուզության ամենաուժեղ օղակը համարվում է նրա ուղեղը հանդիսացող վերլուծական ստորաբաժանումը, որը մշակում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները£ Ասենք նաև այն, որ «Դարաստին» գործակալությունը հիմնվել է Իսրայելի ամենաանմիջական աջակցությամբ և օժանդակությամբ£ Նրանց առաջին ուսուցիչներն ու հրահանգիչները եղել են «Մոսադ»¬ի բարձրակարգ մասնագետները£ Որպես 2 հիմնական թիրախներ, որոնց ուղղված էին «Դարաստինի» հարվածները, հառնում էին` հետախուզական տեղեկությունների ձեռքբերումն ու Իրաքի տարածքում դիվերսիոն ակտերի իրականացումը£ Իրաքի դեմ կոալիցիոն ուժերի վերջին գործողությունների առաջին իսկ օրերից երկրի հյուսիսում քաղաքները մեկը¬մյուսի հետևից անցնում էին քրդերի փաստացի վերահսկողության տակ£ - Իրավիճակը փոխվել է£ Աճել է քրդերի տնտեսական և ռազմական ներուժը, փոխվել է ուժերի հարաբերակցությունը£ Այսօր մենք ամենալուրջ և կազմակերպված ընդդիմությունն ենք Իրաքում£ Իսկ վերահսկել Իրաքը, առավել ևս Քրդստանը, առանց մեր օգնության ԱՄՆ¬ը չի կարող,¬ ասում է Մոսկվայում ՔԴԿ¬ի ներկայացուցիչ Բաբաքրը£ Ըստ էության, իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած պահի Իրաքյան Քրդստանի առաջնորդները կարող էին հռչակել Քրդական անկախ պետության կայացման մասին£ Սակայն անսպասելիորեն Քրդստանի Հայրենասիրական միության ղեկավար Ջալյալ Թալաբանին հայտարարեց. - Քուրդ ազգը հանուն միացյալ Իրաքի կզոհի անկախության հասնելու իր ձգտումը£ Հենց նույն ոգով էլ նա շարադրեց այդ ամենը Իրաքում կոալիցիոն ուժերի ժամանակավոր աշխատակազմի ղեկավար գեներալ Գարներին. - Մեր երազանքն է` ապրել դեմոկրատական Իրաքում£ Միայն ժամանակը կարող է քիչ թե շատ հասկանալի դարձնել նման կտրուկ փոփոխության իրական պատճառները£ Իսկ առայժմ ենթադրությունը մեկն է. վստահ անկախ պետություն հիմնելու իրենց տնօրինած հնարավորության վրա` քուրդ առաջնորդները փորձում են ստեղծված իրավիճակից քաղել առավելագույնը£ Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլե քաղաքում քրդական կուսակցությունները համաձայնագիր ստորագրեցին զինաթափման մասին£ Ինքնըստինքյան հասկանալի է, որ նրանք զենքերը վայր էին դնելու կոալիցիոն ուժերի առջև£ Քրդստանի Հայրենասիրական միության ղեկավար Ջալյալ Թալաբանին և Քրդստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մասուդ Բարզանին համատեղ իրենց ստորագրությունները դրեցին մի փաստաթղթի տակ, որը` «նախատեսում էր ազգաբնակչության կողմից զենքի հանձնում 2 շաբաթվա ընթացքում… Փեշմերգի (քրդական զինված ուժերի) ջոկատները իրավունք ունեին պահելու իրենց զենքերը»£ - ԱՄՆ¬ը նոր իրաքյան բանակը կկազմավորի քրդերից,¬ ամենևին էլ ոչ խանդավառված հաղորդում էր արաբական «Աս-Սիյասա» թերթը£ Բաղդադ են տեղափոխվել 6 հազար քուրդ մարտիկներ, որոնք ամերիկյան զորամասերի հետ միասին պետք է ապահովեն կարգ ու կանոնը իրաքյան մայրաքաղաքում£ Կոալիցիոն ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Ջոն Աբի Զեյդը համաձայնության եկավ քուրդ ղեկավարների հետ առ այն, որ քրդական փեշմերգի 24 հազար մարտիկներ կկազմեն նոր ձևավորվող իրաքյան բանակի հիմքերը£ Իսկ ընդհանուր առմամբ, քրդական երկու հիմնական քաղաքական կուսակցություններն իրենց դրոշների տակ կարող են մեկտեղել 70-100 հազար մարդ£ Փոխարենը կոալիցիոն ուժերն ամբողջությամբ զինաթափեցին և լուծարեցին Սադամ Հուսեյնին ընդդիմադիր հետևյալ կառույցների ջոկատները. Իրաքի ազգային կոնգրեսի, Իսլամական հեղափոխության բարձրագույն խորհրդի, շիաներից կազմված «Իմամ Բադրայի բրիգադի», որը կազմավորվել էր Իրանի անմիջական օգնությամբ և ուներ 10 հազար զինված մարտիկներ£ Ինչպես ասացինք` ամերիկացիները չվստահեցին անգամ իրենց իսկ ստեղծած միավորմանը` զինաթափվեցին ԻԱԿ¬ի 4 հազար զինյալներ, ովքեր ռազմական նախապատրաստություն էին անցել Հունգարիա յում տեղակայված բազաներից մեկում£ Եվ այդ ամենն արվում էր հանուն մեկ նպատակի` տեղ ազատել քրդական ուժերի համար£ Իրաքի բանակի ընդհանուր քանակը սահմանված է 40 հազար զինծառայող£ Իսկ իրաքյան քրդերի մոբիլիզացիոն ռեսուրսը նրանց հնարավորություն է տալիս Իրաքում ունենալ իրենց բանակը` 100 հազար ընտիր մարտիկներից կազմված£

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ