Միայն հայկական կողմի համարժեք գործողությունների արդյունքում


1992-93 թվականներին Հայաստանում ներքաղաքական բանավեճի թեմա էր դարձել այն հարցը, թե արժե՞, արդյոք, միջազգայնացնել ղարաբաղյան հիմնախնդիրը, թե՞ ոչ£ Այնուամենայնիվ, միջազգայնացման արդյունք է, որ պատերազմում հրադադարի ռեժիմ հաստատվեց և առայժմ պահպանվում է` թեկուզև ադրբեջանական կողմից հաճախակի խախտումներով£ Անցած 16 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանի դիվանագիտական ջանքերի արդյունքում, վերջապես, տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին հավասարազոր ընկալվեց ազգերի ինքնորոշման իրավունքը£ Անցած 16 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանի քաղաքացիներս նաև հասկացանք` ինքնորոշման իրավունք, պատմական արդարություն, միջազգային իրավունք և մեկը մեկից սիրուն նման հասկացություններից առաջ պետություններն առաջնորդվում են սեփական շահերով£ Ու այս առումով` շատ կարևոր է, որ տվյալ ժողովրդի ազգային շահերը համընկնեն աշխարհի հզորների շահերին£ Այս պրիզմայով դիտարկելիս, թերևս, կարելի է հասկանալ, թե ինչը ստիպեց Ռուսաստանի Դաշնությանը դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից մեկ ամիս առաջ եռակողմ հանդիպում նախաձեռնել Աստրախանում£ Դրա համար հարկավոր է նաև դիտարկել առկա աշխարհաքաղաքական իրավիճակը, միջազգային տրամադրվածությունը` տարածաշրջանի հանդեպ£ Հարավային Կովկասի առնչությամբ ակնառու է այստեղ «խաղացող» հզորներից Ամերիկայի Միացյալ Նահանգների թվացյալ կրավորականությունը£ Այս պահին Վաշինգտոնի համար կարևորվում է Աֆղանստանը£ Միաժամանակ նաև` Չինաստանին զսպելը£ Շատ քաղաքագետների կարծիքով, ԱՄՆ¬ը նպատակ ունի Չինաստանի շրջափակման քաղաքականություն իրականացնել, իսկ Պեկինը նույնպես այս տարածաշրջանում շահեր ունի£ Ռուսաստանն էլ հասկանում է, որ Միացյալ Նահանգները չի հեռանա Հարավային Կովկասից, որ այստեղ նրա «դադարը» ժամանակավոր է, և շտապում է օգուտներ քաղել դրանից£ Կրեմլն ընդունում է Հայաստանի կարևորությունը որպես տարածաշրջանային գործընկերոջ, միաժամանակ հասկանալով նաև, որ միայն նրա վրա հենվելով, կարող է այստեղ վտանգել ունեցած դիրքը£ Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայվում են Ռուսաստանի ռազմաբազաները, բայց Վրաստանում ամերիկյան ազդեցությունն ու ներկայութ յունն այնքան մեծ է, որ նույնիսկ մի ոտնաչափ տեղ չի մնացել£ Ուստի, Այսրկովկասում նոր դիրքեր գրավելու հույսերը Մոսկվան կապում է Ադրբեջանի հետ£ Դրան կարող է նպաստել այն հանգամանքը, որ ինչպես կարծում են մոսկովյան քաղաքական նախագծողները, նկատելիորեն նվազել է ամերիկացիների հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ£ Այս իրավիճակում բնական է, որ Ռուսաստանը կփորձի օգտվել ամերիկացիների դադարից` աշխատելով իրենով անել ադրբեջանական գազի առյուծի բաժինը, Բաքվին զենքի մատակարարումների ոլորտը£ Մյուս կողմից, Հարավային Կովկասում բոլորը հասկանում են, որ Ռուսաստանն առանց Միացյալ Նահանգների չի կարող տարածաշրջանին անվտանգության երաշխիքներ տալ£ Թերևս, այս համատեքստում կարելի է հասկանալ Մոսկվայի իրական նպատակն ու շտապողականությունը, այն է` հակամարտող կողմերին հորդորել` համաձայնագիր ստորագրելու` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «առաջին ջութակի» դերը ստանձնելով£ Սակայն, հանդիպումից հետո Մեդվեդևն ասաց` «կոշտ բանակցություններ են ընթանում»£ Ավելին, նրա հայտարարությունը, թե լավ աշխատելու դեպքում հնարավոր է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, Հայաստանում քաղաքական գործիչները զուտ բարի ցանկություն համարեցին£ Իսկ խորհրդարանում օրակարգ մտավ ԼՂՀ դե յուրե ճանաչման հարցը£ Այն չքվեարկվեց, մնաց օրակարգում` մինչև Աստանայի գագաթաժողովի արդյունքների ի հայտ գալը£ Թեև որոշ վերլուծաբաններ նշում են, որ Աստրախանում արձանագրված ձեռքբերումը ռազմական ոլորտում վստահությանն ու հրադադարի ռեժիմին են վերաբերում, այնուամենայնիվ, այդ հանդիպումից երկու օր անց տեղեկացվեց, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում նոյեմբերի 29¬ին հրադադարի ռեժիմի խախտման 25 դեպք է արձանագրվել£ Միայն հայկական զինուժի համարժեք գործողությունների արդյունքում է հակառակորդը լռել£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ