ԻՍԿԱՊԵ՞Ս 100000¬ԻՑ` 3000¬Ը


Ամեն անգամ հարկային բեռի մասին խոսվում է` հընթացս ապացուցելու համար, որ տնտեսվարողների կողմից պարտավորությունները հիմնականում կատարվում են, ու հատկապես խոշոր բիզնեսը կարգի հրավիրելու ուղղությամբ դարձյալ հերթական ծանրակշիռ քայլերն են կատարվել£ Պետեկամուտների կոմիտեի հրապարակումներն էլ իրենց հերթին են միտված` վերոհիշյալ հավաստիացումները թվերի տեսքով հասարակությանը հրամցնելու£ Այս ամենն աննկարագրելի ճոխությամբ ներկայացնելու մրցավազքը, սակայն, հաճախ նույնիսկ իրականության և անհնարինի սահմանագծերն է խախտում£ Ու հակառակ լավատեսական քարոզչությանը` դեռ հարց է, թե հանրությանը որքանով է հետաքրքրում ինչ¬որ պարտաճանաչների մասին երրորդ կողմի պնդումները, երբ ինքն ուղղակիորեն այդ ամենից շահելու կամ կորցնելու ոչինչ չունի£ Հանրության պարագայում ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անտարբեր մնալու հիմքերը քիչ չեն, քանի որ դժվար է գլուխ հանել այն թվաբանությունից, ինչը մեզանում հարկային վիճակագրություն է կոչվում£ Ահավասիկ, անգամ Վարդան Այվազյանն է պնդում, թե հանրապետությունում շուրջ 100 հազար տնտեսվարող է գործում, մինչդեռ հարկային բեռ կոչվածի 80 տոկոսը ծանրացած է նրանցից 3 հազարի ուսերին£ Նման սենսացիոն պնդումը համապատասխան օղակներում առնվազն փոթորիկ պետք է առաջացնի, և համապատասխան հերքումներով հակառակն ապացուցելուն միտված ստվարածավալ հրապարակումներ հաջորդեն£ Բայց նույնիսկ Պետեկամուտների կոմիտեն է նախընտրում նման պնդումներին լռելյայն վերաբերվել, ինչն էլ հիմքեր է ստեղծում կարծելու, թե խորհրդարանի` բարձր համարվող ամբիոնից ՀՀԿ¬ն ներկայացնող պատգամավորի հնչեցրած հայտարարությունը միգուցե այս կամ այն չափով համապատասխանում է իրականությանը£ Ավելին, եթե թվերը խիստ մոտավոր են, ապա, միևնույն է, անհամամասնությունը դրանցում այնքան մեծ է, որ ներկայացվածը լրջորեն խորհելու տեղիք իսկապես պետք է տա£ Այս տարվա ինն ամիսներին խոշոր հարկատուների վճարումներն ամբողջացնող` օրերս ներկայացված ՊԵԿ հրապարակումը նույնպես ասվածն է հաստատում£ Խնդիրն այն է, որ այլևս հիմքեր են ստեղծվում ենթադրելու, թե խոշոր հարկատուների ցուցակները հետզհետե ավելի ու ավելի անփոփոխ կերպով են սկսում ներկայանալ£ Միայն վճարաչափերի աննշան վայրիվերումներն են առաջատարների հազարյակի թարմության վերաբերյալ տպավորությունը նորացնում£ Ավելին, թվում է, թե ո°չ նախորդ տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումը, ո°չ ավանդաբար դրսևորվող սեզոնային գործոններն այստեղ առանձնակի ներգործություն չեն ունեցել£ Դիցուք, «Հայռուսգազարդը» որքան էլ գազի սպառման ծավալների անկումից դժգոհի և այս առումով շուրջ 13 տոկոսանոց թիվ հրապարակի, այսուհանդերձ, շահութաբերության առումով համեմատաբար անբարենպաստ համարվող նախորդող ամիսներին նույնպես կառույցին հաջողվել է պահպանել խոշոր հարկատուների ցուցակի առաջատարների դափնին£ Համանման դժգոհություններ կարելի է լսել նաև խոշորների տասնյակում դարձյալ իրենց կայուն տեղն ունեցող բջջային օպերատորներից£ Թեև նրանք նույնպես առանձնապես գոհ չեն բաժանորդների սպառած րոպեների ծավալներից (բաժանորդներն էլ չեն կարող չդժգոհել րոպեավճարների թանկությունից) ու հավաստիացնում են, թե մրցակցության թեժացումն էլ այս առումով ի°ր հերթին է բարդություններ ստեղծում, սակայն բջջային կապը ներկայացնողները հավանաբար ինտերնետ ծառայությունների նորանոր բաժանորդներ ներգրավելու շնորհիվ են հաջողեցնում նախկին հարկային վճարաչափերը պահպանել£ Դե, իսկ բենզին ներկրողները երբեք չեն դժգոհել, և նախորդող ամիսներին վառելիքի շուկայում արձանագր ված գնաճով հանդերձ` ոլորտի տնտեսվարողների դիրքերն ու վճարաչափերը նույնպես ամենակայուններից կարելի է համարել£ Այլ հարց է, որ կայությունը Հարկայինի այս հրապարակման մեջ ոչ միայն առաջատարներին, այլև միջին ու հետին հորիզոնականներում հայտնված տնտեսվարողներին էլ է վերաբերում£ Իբրև հետնապահ` պետբյուջեին մշտապես խորհրդանշական վճարումներ հատկացնող «խոշորների» շարքում առաջընթաց ակնհայտորեն չկա£ Թեև առաջատարների երկրորդ, երրորդ, չորրորդ և մյուս հարյուրյակներում քիչ չեն այնպիսիք, որոնք առանց լուրջ դժվարության փոքր¬ինչ պարտաճանաչ գտնվելու դեպքում ընդամենը մեկ եռամսյակում կարող են տասնյակ հորիզոնականներով վեր բարձրանալ£ Ու հենց նման համառությունն է մշտապես հրատապ պահում «Ում ուսերին է իրականում ծանրացած հարկային բեռը» ձևակերպումը£ Ընդ որում, այս հարցն արդիական է ոչ միայն առաջատարների հազարյակը դիտարկելիս, այլև ընդհանրապես£ Եթե խոսքն ընդամենը 3000 տնտեսվարողի մասին է, ապա նրանցից 1000¬ի գործունեությանը մշտապես ՊԵԿ հրապարակումներից ենք ծանոթանում£ Ընդունենք, թե մյուս երկու հազար կազմակերպությունների վճարաչափերը համեմատաբար փոքր են, ու այդ իսկ պատճառով նրանք ի վիճակի չեն երբևէ առաջատարների հազարյակում տեղ զբաղեցնել£ Բայց ամենն ավելի տարօրինակ ու անհասկանալի է դարձնում շուրջ 100 հազար ծպտյալ (՞) տնտեսվարողների մասին խորհրդարանում արված պնդումը£ Սա, իհարկե, պատասխան չունեցող մշտառկա հարցերի շարքում թողնելիքներից չէ, և Պետեկամուտների կոմիտեն առաջատարների հազարյակի հրապարակմանը զուգահեռ կամ պետք է հերքի հիշյալ պնդումը կամ էլ համապատասխան պարզաբանում ներ ներկայացնի, քանի որ երրորդ տարբերակ այս դեպքում պարզապես չկա£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ