ՀՈՒՄՈՐ


***

Երեսուն տարեկանից հետո կինն ամենավտանգավորն է. նախկինի պես նա երիտասարդ է ու գեղեցիկ, բայց արդեն նախկին հիմարը չէ:

***

Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր ձեզանից են ճանապարհ հարցրել ու այդպես էլ տեղ չեն հասել:

***

Մեր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի մեր ուզածը, խանգարում են վայելել նույնիսկ այն գեղեցիկը, որն իրականում կա:

***

Աշխատավայրում այսօր մեկուկես ժամ անջատվել էր ինտերնետը, և մենք գործընկերներով համերաշխ թեյ ու սուրճ խմեցինք, զրուցեցինք և ամենակարևորը` ծանոթացանք իրար հետ:

***

Հանելուկային բան է ամուսնությունը. «փիսիկներն» ամուսնանում են «առյուծների» հետ, բայց ամուսնալուծվում են «կովերն» ու «այծերը»:

***

Տեր Աստված, ուղղորդիր ինձ այնտեղ, ուր պետք է, որովհետև այնտեղ, ուր պետք չէ, ինքս էլ կխցկվեմ:

***

Բարությունը չի գնահատվում, որովհետև մարդիկ դրանից լկտիանում են: