Աղջիկը ծնվել է 2 անգամ


Հաջողած այս փորձարարության արդյունքում երկու կյանք է փրկվել:

Միացյալ Նահանգներում վերջերս մի աղջնակ է ծնվել, ով առաջին անգամ լույս աշխարհ էր եկել 12 շաբաթական սաղմի տեսքով:»

Հղիության վաղ շրջանում նրա մորը հետազոտելով` բժիշկներն ուռուցք էին հայտնաբերել սաղմի վրա: Ուռուցքը զարգանում է պոչուկի վրա. իսկ դա նման դեպքերի 5 %-ի պարագայում խաթարում է դեռևս չծնված երեխայի արյան շրջանառությունը` հանգեցնելով մահվան:

Բժիշկներն ու երեխայի ծնողները ստիպված էին շտապ որոշում կայացնել` ընդհատել հղիությունը կամ վիրահատական ճանապարհով սաղմը դուրս բերել մոր որովայնից: Ծնողներն ընտրել են երկրորդ տարբերակը: 5 ժամ տևած վիրահատության ժամանակ բժիշկները հանել են սաղմը, հեռացրել ուռուցքը և ապագա նորա-ծնին նորից տեղավորել մոր արգանդում (տեղեկացրել է The Sun-ը): Ու ահա աղջնակը ծնվել է և շատ առողջ է, թեև ծնվելուց մի քանի օր հետո բժիշկները կրկին վիրահատել են նրան` ուռուցքի մնացորդները հեռացնելու համար: Հիմա նա լիովին վերականգնվել է, և առողջությանը ոչինչ չի սպառնում:

Նրանք, ում ծնունդն ու գոյությունը հաճելի է Աստծուն, հաղթահարում են ամենայն արգելք: Օրինակ, առժամանակ առաջ էլ հաղորդվել էր, որ Լեհաստանում մի երեխա է ծնվել` մոր մահից 55 օր հետո: