Երկուսը` մեկում


Խելոք է մտածված` գնիր հանքային ջուր ու նաև թերթ կկարդաս, կամ` թերթ կարդալիս կարող ես նաև հագեցնել ծարավդ: Մեր գործարարներին էլ չէր խանգարի` այս կերպ համագործակցել տպագիր մամուլի հետ: Իսկ Ճապոնիայում արդեն շշերի վրա նորություններ են տպագրում:

Ճապոնիայում նույնպես տպագիր մամուլ ընթերցողների քանակը տարեցտարի նվազում է: Փոխարենը մեծանում է հանքային ջրի սպառումը` հատկապես երիտասար դության շրջանում: Եվ MΖinichi-ում միավորել են թերթն ու փաթեթավորումը` ստեղծելով նոր ձևույթ` նորությունների շիշ: (տեղեկացրել է NewsBΖng-ը):

Դյուրին բիզնես չպատկերացնեք:

Սպառողն ամեն օր շշերի վրա թարմ լրատվություն է ստանում: Իսկ դա նշանակում է, որ ամսվա ընթացքում փաթեթավորման 3031 տարբերակ է ստեղծվում: Ու հենց սա էլ հռչակ բերեց փորձարարությանը, որի արդյունքում ամսական 3000 լրատու-շիշ ջուր է վաճառվում:

Գաղափարը կյանքի է կոչվել` օպերատիվ կերպով ոչ մեծաքանակ թերթ-պիտակներ տպագրելու հնարավորության շնորհիվ:

Յուրաքանչյուր արտադրողի երազանքն իրացում ապահովելն է: Այս պարագայում հաճելին օգտակարի մեր զուգորդելն է դարձել հաջողության գրավական: