ԼՐԱՀՈՍ


Այսօր լրատվամիջոցներին մամուլի ասուլիսի է հրավիրել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հանգամանորեն կներկայացնի Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ եւ ԱՄՆ կատարած այցերի արդյունքները, որոնք լավագույնս փաստում են, որ նորաստեղծ նախարարությունը արդեն իսկ լիարժեքորեն իրականացնում է իր գործառույթները, իսկ նախարարը հետամուտ է իր ծրագրերի կենսակոչմանը: Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը այցելեց Հ. Բաղրամյանի հուշարձանին` մասնակցելով Մարշալի ծննդյան 111-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: