Հեռուստացույցը վտանգ է սրտին


Պարզվում է` սովորական հեռուստահաղորդումներ դիտելը ևս կարող է խթանել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը£ Ավստրալիացի գիտնականների հետազոտություններն արձանագրել են, որ օրական մի քանի ժամ հեռուստացույց դիտողների շրջանում աճում են սրտային տագնապները£ Ընդ որում` խոսքը ոչ թե հոգեցունց սյուժեներ կամ սարսափ¬ֆիլմեր դիտողներին է վերաբերում. ամենասովորական հաղորդումներին ամեն օր 4 ժամ տրամադրողներին սպառնացող սրտանոթային հիվանդությունների հավանականությունը 80 % է£ Բակուլևի անվան սրտաբանության կենտրոնում պարզաբանել են, որ պատճառը ոչ թե հեռուստահաղորդումներն են, այլ անշարժությունը` էկրանին հանդիման անշարժ գամվելը£ Ի դեպ, վերջին հետազոտությունները փաստում են, որ սրտի նորմալ աշխատանքին առավելագույնս նպաստում է սովորական քայլելը և ավելի` քան վազքը£ Մենակ լինել շատ լավ է, բայց… կանանց շրջապատում£ JJJ Արդարությանը հավատում ես միայն այն ժամանակ, երբ հաջողությունը քե՞զ է ժպտում£ JJJ - Պապս իմաստուն չէր, բայց նախապես գիտեր իր մահվան օրն ու ժամը£ - Գուշա՞կ էր, թե՞ էքստրասենս£ - Ի¯նչ գուշակ, դատավորն էր ասել£ JJJ Նորահարուստի կինը շշպռում է աղախնին. - Դե ինչ, էլ չասես, թե քարշ չես գալիս. հղիությունդ մատնում է քեզ£ - Հետո ինչ, դուք էլ եք հղի, տիրուհիս. դո՞ւք էլ եք քարշ գալիս£ - Չհամեմատվե¯ս, իմ երեխայի հայրն իմ ամուսինն է£ - Ինձ հղիացնողն էլ նա է£ JJJ Հարկային տեսչությունը նամակ է ստանում` գումարի հետ միասին. «Արդեն 2 շաբաթ է` չեմ կարողանում քնել£ Երազումս անվերջ հայտնվում է ձեր տեսուչը և ասում, որ ես թաքցրել եմ եկամուտներս£ Ուղարկում եմ թաքցրած գումարիս կեսը£ Մնացածն էլ կուղարկեմ` եթե տեսուչը նորից հայտնվի ամեն գիշեր»£ JJJ - Կարծում եմ` Ձեր լավագույն որոշումն այն կլինի, որ վերադառնաք Ձեր կնոջ մոտ£ - Ես հասկանում եմ, պարոն փաստաբան, բայց խնդրում եմ ավելի վատ տարբերակ առաջարկեք£