ԱՍՏՂԱԹԱՓ «Ես 3,5 լիտր արյուն եմ կորցրել»


Աբրամ Ռուսոն Ռուսաստան է վերադարձել£ Չմոռանալով հանդերձ տարիներ առաջ Մոսկվայի կենտրոնում իր հետ կատարվածը, երգիչը որոշել է այլևս ոչնչից չվախենալ և ռուսական հողում հյուրախաղեր է ծրագրել£ Ի դեպ, 2-3 ամսից հետո Ամերիկայից ՌԴ մայրաքաղաք կգան նաև երգչի կինն ու դստրիկը£ Ինչպես հենց օդանավակայանում է նա ասել` «ավելի շուտ վերադառնալն անվտանգ չէր»£ Հիմա արդեն արտիստին վիրավորողը, ով 2006 թ. մտադրվել էր մահափորձ կատարել Ռուսոյի դեմ, ինքն է փախել Մոսկվայից£ - Ես երեքուկես լիտր արյուն կորցրի£ Առաջին օգնությունն ինձ ցուցաբերեց իմ թիկնապահը. նա իմ կյանքը փրկեց,¬ դառնացած վերհիշում է երգիչը£¬ Մինչ օրս ոտքիս երակը չի ապաքինվում£ Ռուսոն շուտով երաժշտական 2 ալբոմ կթողարկի. Ամերիկայում անգլերեն, Ռուսաստանում` ռուսերեն£ Երգերից մեկը Բարաք Օբամայի մասին է£ Մի ասեկոսեն էլ ճիշտ դուրս եկավ Ինչպես ասում են` ով չէր ալարում` քննարկում էր այն հարցը, որ այսուհետև Ալլա Պուգաչովան գնացքով երթևեկելու է որպես շարքային քաղաքացի, որովհետև նրան արգելել են միայնակ մեկ վագոն զբաղեցնել` իբր թե անվտանգությունն ապահովելու նպատակով£ Ռուսաստանում բոլորը գիտեն, որ պրիմադոնան ինքնաթիռից ավելի գերադասում է երկաթուղին£ Եվ վագոնը, որով նա հյուրախաղերի էր մեկնում, լավագույն հյուրանոցի համար էր հիշեցնում. մեծ մահճակալ, հեռուստացույց, լոգարան, ցնցուղ և քաղաքակրթության այլ բարիքներ£ Սակայն երբ ռելսերից դուրս եկավ «Նևսկի ճեպընթացը», երկաթուղու ղեկավարությունը հրաժարվեց այդուհետ Պուգաչովային նման ծառայություն մատուցել£ Պատճառաբանել են, որ հատկապես գնացքի պոչն է սովորաբար ամենից ավելի վտանգվում` հնարավոր վթարների դեպքում£ Այդ առնչությամբ երգչուհին դեռևս որևէ մեկնաբանություն չի հնչեցրել£ Սակայն անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին մեկ տարում ռուսական էստրադայի անզուգական աստղն ու ոչ շատ առաջ շոու բիզնեսի տիրուհու համար, իսկապես, անհաղթահարելի խոչընդոտներ են ծագում£ Պատահականությո՞ւն է արդյոք անհաջողությունների այդ շարանը…