Բույրը` տրամադրություն


Նկատե՞լ եք, թե բույրերն ինչպես են անդրադառնում մարդկանց տրամադրության, հոգեվիճակի վրա£ Մասնագետները վստահեցնում են, որ դրանք պետք է օգտագործել ըստ նպատակահարմարության` գործնական, բուժական և հմայքն ընդգծելու£ Սուր հոտերն առույգացնում են, որովհետև խթանում են ուղեղի նյարդը. հենց այդ նպատակով էլ նախանցյալ դարում կանայք իրենց մոտ բուրավետ աղեր էին պահում` թարմանալու և ուշագնացություններից խուսափելու նպատակով£ Օրենգոնի համալսարանում, օրինակ, հետազոտվել է ՆԱՐԴՈՍԻ (սՈՉՈվՊՈ) ազդեցությունը£ Այն ուսանողները, ում դուր է եկել այս ծաղկի բույրը, դժվարին հանձնարարութ յունները կատարել են առանց լարվելու, և ընդհակառակը` նարդոսի հոտը չհավանողները սովորականից ավելի են լարվել` այդպես էլ գլուխ չհանելով հանձնարարությունից£ ԱՆԱՆՈՒԽԸ (դաղձը) օգնում է կենտրոնանալ և տրամաբանական բարդ խնդիրները շատ արագ լուծել, իսկ ցիտրուսները թարմացնում են մտքերը և խթանում ուղեղի աշխատանքը£ Օծանելիքն ընկճվածությունը հանելու լավագույն միջոց է£ Այն կարող է նույնիսկ ենթագիտակցության խորքերում պահված կամ վաղուց մոռացված հաճելի հուշեր վերապրեցնել£ Ի դեպ` նաև սննդամթերքների բույրեր են նույնքան ազդեցիկ£ Այսպես, արևը, երկինքն ու սպիտակ ավազը զուգորդվում են հանգստի զգացողության հետ, այդ պատճառով էլ տարաշխարհիկ էկզոտիկ ԽՈԼՈՐՁԸ (ՏՐւՌՊպÿ), ալպյան վարդը (ՐՏՊՏՊպվՊՐՏվ), հիրիկը (ՌՐՌր) երջանկության զգացողություն են արթնացնում£ Կանաչ թեյը բարձրացնում է տոնուսը, իսկ դրա բույրը վերացնում կամ գոնե նվազեցնում է անհարմարավետության զգացումն ու գրգռվածությունը£ Վանիլն ակտիվացնում է սեռական էներգիան, խթանում հաճելի զգացողությունը. նույն ազդեցությամբ են օժտված և արևելյան համեմունքները` մուսկատի ընկույզը, դարչինը, համպարը (ամբրա), մուշկը£ Բոլորն, անշուշտ, զգացել են, թե հոգեկան ինչ անդորր է բերում խնկաբույրը. այն վանում է անհանգստությունն ու վախը, հանգստացնում նյարդերը, նույնիսկ շնչառութ յունն է կարգավորում£ ԵՂԵՍՊԱԿՆ (ՔՈսՒպռ) ու երիցուկը (ՐՏՎՈՔՍՈ) վերացնում են սուր ցավերը, իսկ վարդը… Հիպոկրատը վարդի յուղն օգտագործել է մանկաբարձության մեջ` ծննդաբերությունը թեթևացնելու նպատակով£ Ծաղիկների թագուհու բույրը ազատության զգացողություն է ներշնչում և զրույցի տրամադրում£