Համընդհանուր տաքացման մեղավորները Ըստ բեն Լադենի


«Ալ¬Քաիդա»¬ի առաջնորդը քննադատել է նախկին Նախագահ Ջորջ Բուշին` Կիոտոյի արձանագրությունը չվավերացնելու համար£ Բեն Լադենը նշել է, որ կլիմայի փոփոխման համար մեղավոր երկրների մեծ մասն, այնուամենայնիվ, ստորագրել են այդ փաստաթղթերը և համաձայնել` սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ£ Սակայն Բուշը, բեն Լադենի կարծիքով` հրաժարվել է այդ պայմանագրից` ի հաճույս խոշորագույն ընկերությունների, որոնք «նույնպես մեղավոր են գլոբալիզացիայի ու դրա ողբերգական հետևանքների համար£ Թիվ 1 ակաբեկչի խոսքերով` ամեն անգամ, երբ այդ հանցագործներին մեղավոր են ճանաչում, մյուս պետությունների ղեկավարները ջանում են օգնել նրանց` ծախսելով պետական միջոցները£ Ուսաման իր ուղերձում հընթացս հայտարարել է, որ ճիշտ էր ամերիկացի լեզվաբան Նաոմ Խոմսկին` երբ ԱՄՆ¬ի քաղաքականությունը համեմատում էր հանցախմբի գործողությունների հետ£ - Նրանք իսկական ահաբեկիչներ են,¬ ընդգծել է «Ալ-Քադիա»¬ի անորսալի առաջնորդը` հավելելով, որ երկրները պետք է խուսափեն ամերիկյան դոլարներով ֆինանսական գործարքներից. - Մենք պետք է ձգտենք որքան հնարավոր է` շուտ ձերբազատվել այդ արժույթից,¬ ամփոփել է նա£