Գերմանաբնակ, բայց ոչ գերմանացի


Գերմանիայում բնակվող մուսուլմանների 3/4¬ն իրեն գերմանացի չի համարում. այս եզրահանգումը կատարվել է լոնդոնյան Բաց հասարակության ինստիտուտի անցկացրած «Եվրոպայում` ինչպես տանը. մուսուլմանները Եվրոպայում» սոցհարցման արդյունքներով£ Հետազոտության նպատակը եվրոպական տարբեր երկրներում մուսուլմանների վիճակի ուսումնասիրությունն է եղել£ Հարցման ենթարկված 2200 մարդկանց մեջ եղել են Լոնդոնում, Փարիզում, Ստոկհոլմում, Ամստերդամում, Բեռլինում ու Համբուրգում ապրող նաև այլ դավանանքի մարդիկ£ Եվ, ինչպես նշել է Tagesspiegel¬ը` Գերմանիայում արդյունքներն ամենավատն են£ Եվրոպական այլ երկրներում մուսուլմաններն ավելի մեծ չափով են իրենց զգում ինչպես «տանը». Լոնդոնում, օրինակ, իրենց անգլիացի են համարում մուսուլմանների 70, իսկ Լեստեռում` 82 տոկոսը£ Գերմանիայում 75 %¬ն իրեն տեղացի չի զգում. հետազոտողների կարծիքով` դրա պատճառն այն է, որ շրջապատողները նրանց գերմանացի չեն համարում. Բեռլինում ինտեգրման հարցերով պատասխանատուի խոսքերով` «գերմանացի մուսուլմաններն իրենց զգում են «խաղից դուրս»£ Հարցվածներից ամեն 2¬րդն իրեն խտրականության զոհ է համարում կրոնի կամ ծագման պատճառով£ Ի դեպ` Գերմանիայում 3,5 միլիոն մուսուլման է ապրում£