Մարքիսզմ-լենինիզմից` «3»


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում և դոկորանտուրայում սովորելու ժամանակ «3»¬ից ավել չի ստացել մարքսիզմ-լենինիզմից£ (Տեղեկացրել է AFP¬ն` վկայակոչելով Der Spiegel¬ի վերջին հրապարակումներից մեկը)£ Ֆիզիկայից նրա գիտելիքները գնահատվել են «4»¬ով. և պատահական չէր, որ 1986¬ին Մերկելը քվանտային ֆիզիկայից հաջողությամբ պաշտպանելով դիսերտացիան, զբաղվել է գիտությամբ` մինչև Բեռլինյան պատի անկումը. դրանից հետո նա փոխեց գործունեության ոլորտը` մտնելով ակտիվ քաղաքականություն£ Գործակալությունն ընդգծել է, որ գործող կանցլերուհու համալսարանական գնահատականներին ծանոթանալու իրավունքն իրենք ստացել են դատարանի միջոցով. Մերկելը չի ցանկացել հրապարակել իր ակադեմիական անցյալի մանրամասները£ Կոմունիստական Արևելյան Գերմանիայում, ինչպես ԽՍՀՄ¬ում` մարքսիզմ-լենինիզմը պարտադիր ուսումնասիրման առարկա էր` բոլոր բուհերում£ Ավելին, Դեմոկրատական Գերմանիայի ասպիրանտները խորությամբ էին ուսումնասիրում այդ առարկան£ Ի դեպ, հեղինակավոր Forbes հանդեսը 4 տարի անընդմեջ Անգելա Մերկելին ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ կինը£ Իսկ The Local¬ը նշել է, որ անցյալում բազմիցս քննադատել են նրան` կոմունիստական գաղափարակիր լինելու համար£ Հաճելի է, բայց... Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի պատրաստվում մնալ իր պաշտոնում` եթե Բարաք Օբաման նորից վերընտրվի ԱՄՆ¬ի նախագահ£ Նա խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Օբամայի օրոք պետքարտուղար լինել, սակայն դա ուժասպառ անող աշխատանք է. - Դա պաշտոն է, որի համար շաբաթվա յոթ օրերին պետք է աշխատել օրական 24 ժամ. դրա համար էլ նույնիսկ ուրախ կլինեմ` այն ուրիշ մեկին փոխանցելու,- ասել է Հիլարին£ Քլինթոնը նաև հավաստել է, որ չի պատրաստվում Նախագահի հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել, քանի որ հոգնել է քաղաքականությունից և կկամենար կենտրոնանալ անձնական կյանքի վրա£ Մասնավորապես` կկամենար գրել և դասավանդել կամ ճամփորդել «այնպես, որպեսզի հարկ չլինի հետդ հարյուրավոր մարդկանցից բաղկացած պատվիրակություններ տանել»£ Նահանգների պետքարտուղարն, իսկապես, բավական լուրջ առաջընթաց է արձանագրել մեծ քաղաքականությունում` 2001-2009 թթ. Նյու-Յորքի Նահանգից ընտրված սենատոր լինելով£ Դրանից առաջ` 1993-2001 թթ.` 42¬րդ նախագահի օրոք, ԱՄՆ¬ի առաջին տիկինն էր£ 2008¬ի ընտրություններում նա Դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր. և, ինչպես գիտեն բոլորը` ներկուսակցական քվեարկության արդյունքներով նա մենաշնորհը զիջեց Բարաք Օբամային£