Քարոզարշավային «մանրուքներ»


Երգչուհի Ռուսլանան հավաստիացրել է, որ Յուլյա Տիմոշենկոյին սատարող քարոզարշավը հանուն ֆինանսների չէ£ ¬ Մենք կակնկալենք մեր շահաբաժինները,¬ ասել է նա£¬ Դա կլինի հեռուստա¬ռադիո եթերների տեսքով£ Հուսով ենք, որ կլինի նաև հետագա զարգացում` համերգային գործունեություն£ Բայց այս փուլում մենք պայմանավորվել ենք, որ ֆինանսներ չեն լինելու£ Ռուսլանան ընդգծել է նաև, որ Տիմոշենկոյի թեկնածությունն ինքը քարոզում է միայն անձնական համակրանքից ելնելով£ Նա հավելել է, որ Վիկտոր Յանուկովիչին տեսնել չի ուզում երկրի նախագահի պաշտոնում` դարձյալ անձնական դրդապատճառներով. 2004 թ. Եվրատեսիլում հաղթելուց հետո Ռուսլանան նշանակվել է Յանուկովիչի խորհրդական, բայց հրաժարվել է, և նրան սպառնացել են, որ «շեֆի» մոտ իրեն բեռնախցում կտանեն£ Երգչուհին ասել է նաև, որ Յուշչենկոն իրեն «քցել» է` չարաշահելով իր հավատն «ամենանվաստ» կերպով. այդ պատճառով էլ նա չի հավատում քաղգործիչների գեղեցիկ խոսքերին£ (ՈՒՆԻԱՆ)£