Որպես ՆԱՏՕ¬ի տարանցիկ կետ


Վրաստանի հանդեպ անտաբերության քողը պատռելու հարմար առիթ կարծես թե գտել է Սահակաշվիլին. Ամերիկային նա առաջարկում է իր երկրի տարածքն օգտագործել որպես փոխաբեռնման կետ` ռազմական բեռներն Աֆղանստան հասցնելու համար£ Այս մտադրության մասին AP գործակալությանը պատմել է վրաց Նախագահը: Խոսքը տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին է£ Սահակաշվիլու խոսքերով` Վրաստանը պատրաստ է Արևմուտքի երկրների ռազմանավերին հնարավորություն ընձեռել` օգտագործելու Սև ծովի իր նավահանգիստները, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներին թույլատրել` վառելիքով լիցքավորվելու իրենց հանրապետության օդանավակայաններում (տեղեկացրել է ԼՁԸՀ-ՁԸհհ¬ը)£ Այս առաջարկը հազիվ թե անտարբեր թողնի Ռուսաստանին£ Նախ, ՌԴ¬ն խափանել է դեպի Աֆղանստան ռազմաբեռների տարանցումը` հուսալով ձախողել կոալիցիայի ծրագրերը£ Բացի այդ, Մոսկվան ինքն է ցանկանում զենք վաճառել Իրաքին ու Աֆղանստանին£ Սահակաշվիլին փորձում է փաստարկել, թե ռուս պաշտոնատարների հայտարարությունների համաձայն` Աֆղանստանում Միացյալ Նահանգների ռազմական գործողութ յունների հաղթանակը համապատասխանում է Ռուսաստանի հետաքրքրություններին£ Իսկ Թբիլիսին, երկրի նախագահի հավաստմամբ` շահագրգիռ է տարածաշրջանում ԱՄՆ¬ի ավելի ընդարձակ ներկայությամբ, բայց ոչ` որպես սանձահարող ուժ£ Այս առնչությամբ վարդերի հեղափոխության ասպետը վստահություն է հայտնել, որ տարանցիկ նոր երթուղու օգտագործումը «թեկուզ անուղղակիորեն չի ծառայի որպես ռազմական սանձահարման գործոն»` Ռուսաստանին£ Հիշեցնենք, որ ԱՄՆ¬ը և ՆԱՏՕ¬ն տարանցիկ նոր ուղիների անհրաժեշտություն ունեն, քանզի Աֆղանստանում ամերիկյան զորքի քանակակազմն ավելացվում է կրկնակի£ Ավելին, Ղրղըզստանն էլ հրաժարվել է վարձակալության տալ «Մանաս» հենակետերը£ Ամերիկան հիմա Աֆղանստանում տեղակայված իր զորամիավորումների տարանցիկ բեռները տեղափոխում է Ռուսաստանով, Ղազախստանով ու Ուզբեկստանով£ Ռուսաստանն Ամերիկայի հետ նաև պայմանավորվել է` օդային ուղիներ տրամադրել նույն նպատակով£ Վերլուծաբանների կարծիքով` ամերիկյան ջանքերն ուղղված են նոր` կասպիական երթուղի գտնել ՆԱՏՕ¬ի բեռների համար£ «Կոմերսանտ» թերթի ունեցած տվյալներով` ԱՄՆ¬ն արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանի և Ադրբեջանի հետ. բեռները Վրաստանով կհասնեն Ադրբեջան, այնտեղից էլ` ծովային ճանապարհով` ղազախական Ակտաու նավահանգիստ, այնուհետև, ուզբեկական տարածքով` Աֆղանստան£