lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Գերտերությունները արգելափակոց են դրել Ի. Ալիևը հասկանում է, որ պատերազմ սկսելու հարցում իր առջև շլա(ն)գբաում է դրված, բայց իրեն շլանգի տեղ դնելով` շարունակում է խոսել պատերազմից£ Ուկրաինացիները` Յուշչենկոյին Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո ¬ Բա որ ասում էինք` նարինջը պաշտամունք մի¯ դարձրու£ Ծաղկաձորը թողած, ախր ո՞ւր ես գնում Ասում են` Իրան կատարած այցից հետո երիտթոշակառու Ռ. Քոչարյանի թոշակը բարձրացրել են` պայմանով, որ այլևս օտար երկրներ չմեկնի, այլ գնա Ծաղկաձոր` դահուկ քշելու£ Արդեն Յանուկովիչի «թևն է մտնելու» Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ վարչապետի պաշտոնը պահպանելու համար Յուլյա Տիմոշենկոն այժմ էլ Յանուկովիչի հետ է ՍԵՐՏ հարաբերություններ հաստատելու£ Մեդվեդևը` Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով Սրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերին երեքով ենք համատեղ լուծումներ գտնելու£ Թե չէ Մինսկի խո¯ւմբ... մադրիդյան սկզբունքներ կոչվածը, է հե¯ե... (ձեռքն արհամարհական շարժում է)... ինձ համար օրենք է£ Հին անեկդոտի նմանությամբ Էրդողանը` Ալևին Ես օր ու գիշեր Ցեղասպանության հարցը Թուրքիայից հեռացնելու համար եմ նամազ անում, դու` Ղարաբաղը վերադարձնելու£ Չի՞ լինի` Ղարաբաղի տարածքի չափ հող նվիրեմ քեզ, միայն թե Ալլահի ուշադրությունը մի շեղի£ Հինը` նոր չդառած Փորձագետների կարծիքով` մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը նույն հինն է, միայն թե «շտոպկա» արած, «խիմչիստկա» տարած¬բերած£ Իրանում գիտեն` ով¬ով է Իրանի պատվիրակությունն այցելել էր Հայաստան` Սերժ Սարգսյանին պարզաբանելու, որ ՀՀ էքս նախագահին հիանալի տարբերակում են գործող նախագահից£ Ֆիլմ գազային «տեռորի» մասին Հայ և ռուս կինեմատոգրաֆիստները համատեղ նկարահանում են «Գազահանքերի գեներալները» ֆիլմը£ Սցենարի «մեխը» գազային տեռորն է` գնաճերի տեսքով£ Սահակաշվիլին` Յուշչենկոյին Ռ. Հախվերդյանի երգի բառերով - Դու կարծում ես` այդ անձրև՞ն է արտասվում պատուհանից... Մեր մեջ ասած` շուտով ես էլ կարժանանամ քո ճակատագրին£ Ցնցող «խորհրդանիշեր» Ըստ սոցիոլոգների` վերջին տարիներին թուրքերի համար ամենասարսափազդու ճարտարապետական կոթողը ԱՄՆ կոնգրեսի շենքն է£ Ամենավտանգավոր օրը` Ապրիլի 24¬ը£ Ամենաճակատագրական մարդը` Բարաք Օբաման£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ