Հա՞ որ...


ՈՐՔԱՆ էլ անսպասելի, բայց Պետեկամուտների կոմիտեի հրապարակած` խոշոր հարկատուների ցանկից պարզ է դառնում, որ նախորդ ճգնաժամային տարվա ընթացքում հայրենական արտադրողներից «Գրանդ Հոլդինգին» հաջողվել է շրջանցել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները£ Ըստ հրապարակման` Վարդանյանների ընտանիքը տեղական արտադրողների շարքում առաջատարն է և, 2008¬ի համեմատ, մինչև անգամ 900 միլիոն դրամով ավելի շատ հարկեր է պետությանը վճարել£ Նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում «Գրանդ Հոլդինգի» մեջ մտնող ձեռնարկություններն ընդհանուր առմամբ 12 միլիարդ 321 միլիոն դրամի հարկային պարտավորություններ են կատարել£ Պակաս կարևոր չէ նաև, որ սկզբունքներին հավատարիմ մնացած կառույցը ներկայացնող ձեռնարկություններում աշխատատեղերի քանակն ու աշխատավարձերի չափը նույնպես չի կրճատվել£ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ հաստատվելիք գազի նոր սակագինը ողջ հանրապետությունն է փոթորկել£ Ընդ որում այնպես, որ քրտնաջան աշխատանքից հետո ձմռանը հանգստացած և երկուշաբթի օրվանից ԱԺ նոր նստաշրջանը սկսած, նույնիսկ նիստերին մեկ ու մեջ ներկայացող պատգամավորներն են այդ առնչությամբ թեր ու դեմ իրենց կարծիքները հայտնել£ Դրանք, իհարկե, առավելապես վերահաստատում են խորհրդարանի վերաբերյալ վաղուց ձևավորված տեսակետները£ Այդուհանդերձ, գնահատականները, որոնք շատ հաճախ անհեթեթության բոլոր հնարավոր սահմաններն են գերազանցում, դեռևս շարունակում են զարմացնել£ Այսպես, հայրենի երեսփոխաններից մեկը` Վարդան Բոստանջյանը, բարձր սակագինը շրջանցելու իր տարբերակն է առաջադրել` հայտարարելով, թե նրանք, ում անմատչելի են նոր գները, կարող են տեղափոխվել գյուղեր ու աթար վառել£ Եթե մարդիկ հետևեն այս խորհրդին, ապա մայրաքաղաքի բնակչությունն առնվազն 90 տոկոսով կնվազի£ Բայց ավելի ցնցող է ոչ այնքան առաջարկը, այլ հատկապես այն, որ մեր խորհրդարանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր հնագույն ժամանակների կենցաղավարության մեծագույն դրոշմն են կրում£ Եթե հաշվի առնենք, որ մարդուն խավարամտության համար մեղադրելը միգուցե այնքան էլ ճիշտ չէ, բայց նույնքան անվիճելի է, որ նմանների տեղն առավելագույնը հեռավոր գյուղում աթարի վառարանով տաքացվող գյուղական «խորհրդարանն» է` ավագանին կամ «կլուբը»£ Ի վերջո նման աթարաբույր մտքերը նման վառարանի շուրջ ավելի հեշտ կընկալվեն£ ԶԱՐՄԱՆԱԼԻ արդյունքներ են գրանցվել նաև Թուրքիայում անցկացված մարդահամարից հետո£ 2008¬ի տվյալներով այս երկրի բնակչության թիվը 71,5 միլիոն է կազմել£ Վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում այդ թիվն ուղիղ մեկ միլիոնով ավելացել է… Կարելի է կարծել, որ այս օրերին ավելի ակտիվորեն դրսևորվող թուրք պաշտոնյաների հավակնոտ հայտարարությունները թերևս նաև երկրի ազգաբնակչության այսչափ շոշափելի բազմապատկմամբ են հիմնավորվում£ Վերջիններս հավանաբար մտածում են, որ բնակչության թվի նման ինտենսիվ աճի արդյունքում Թուրքիան ոչ հեռու ապագայում աշխարհի ամենախիտ բնակեցված պետություններից մեկը կդառնա£ Նման հավակնությունները լրացնում է նաև Թուրքիայի սահմանադրության այն հոդվածը, որտեղ նշված է. «Ցանկացած անձ, ով Թուրքիայի հետ կապված է քաղաքացիական պարտավորություններով, համարվում է թուրք»£