ԽՈՇՈՐՆԵՐԸ ԹԵՐԱՆՈՒՄ ԵՆ


Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած նախորդ տարվա 300 խոշոր հարկատուների ցուցակն այս անգամ առանձնանում է ոչ միայն դրա հանդեպ դրսևորվող ավանդական հետաքրքրությամբ, այլև իր բացառիկությամբ£ Այնտեղ ամփոփված են ճգնաժամային 2009¬ի արդյունքները, և սպասվածի համաձայն` առաջին իսկ հայացքից ակնհայտ է դառնում նաև նախորդ տարվա տնտեսական հետընթացի ամենաուղղակի ազդեցությունը խոշոր տնտեսվարողների գործունեության վրա£ Ընդհանուր առմամբ վճարումները 18 տոկոսով են նվազել, սակայն բազմաթիվ ընկերությունների պարագայում նշված ցուցանիշը երբեմն նույնիսկ մի քանի անգամ ավելի մեծ թվերով է արտահայտվում£ Ինչպես կանխատեսվում էր, ճգնաժամի մեծագույն հարվածը թերևս հանքարդյունաբերական ձեռնարկություններին է բաժին հասել£ Մի կողմից, իհարկե, հանրապետության ընդերքը համեմատաբար քիչ է շահագործվել, բայց արդյունքում տևական պարապուրդի հետևանքով այս ոլորտը ներկայացնող տնտեսվարողների պետական վճարումներն են զգալիորեն նվազել£ Թե ցուցանիշներն ինչ ճշգրտությամբ են արտացոլում իրականությունը, դժվար է ասել... Բայց և այնպես հերթական ամփոփումն էլ իր հերթին է փաստում, որ ճգնաժամն առիթ և պատճառ է դարձել նույնիսկ պարտաճանաչ համարվող հարկատուների ավանդական դարձած ցուցանիշների շեշտակի անկման£ Եվ եթե հանքարդյունաբերողների պարագայում քիչ չեն ստեղծված իրավիճակի օբյեկտիվ հիմնավորումները, ապա լիովին անհասկանալի է մնում առաջատարների տասնյակում թեև դիրքերը պահպանած, բայց հարկային պարտականությունները երբեմն մինչև կիսով չափ կրճատած բջջային կապի օպերատորների կերպարանափոխությունը£ Հակառակ ճգնաժամի պարտադրած դժվարություններին` նրանք ողջ 2009¬ի ընթացքում շարունակաբար նորանոր ծառայությունների, բաժանորդների թվի ավելացման, և վերջնարդյունքում իրենց էլ ավելի հզոր ու կայացած կառույցների վերածվելու մասին են խոսել£ Իսկ թե ինչպես է ստացվել, որ տարեկան ամփոփումներում «Ղ Տելեկոմը»` 48, իսկ «Արմենտելը» 7 տոկոսով ավելի քիչ հարկեր են վճարել, թերևս նշված կառույցների հատուկ մեկնաբանության կարիքն ունի£ Այլապես ստացվում է, որ շուկայում դիրքերն ամրապնդելուց ու նաև որպես պարտաճանաչ հարկատուներ որոշակի հեղինակություն նվաճելուց հետո, բջջային օպերատորներն սկսել են մատների արանքով նայել պետության հանդեպ ունեցած իրենց պարտավորություններին£ Համենայն դեպս` ստեղծված իրավիճակը դժվար է արդարացնել միայն վերջիններիս կողմից մատուցվող ծառայություն ների գների խորհրդանշական նվազեցմամբ£ Վառելիքի շուկայում մրցակցությունը չի սրվել, նոր տնտեսվարողներ չեն հայտնվել, և այս շուկան, ինչպես նախկինում, հիմա էլ է մենաշնորհային համարվում£ Սակայն բենզին ներկրողներին հաջողվել է հարկային իրենց նախկին վճարաչափերը պահպանել, որոշ դեպքերում` ավելացնել` առավելապես նախորդ տարվա ընթացքում այս շուկայում արձանագրված գնաճի շնորհիվ£ Այն, ինչպես հայտնի է, գերազանցել է 30 տոկոսը, և գերշահույթների կտրուկ աճի պայմաններում ոլորտի տնտեսվարողներից բնականաբար լուրջ ջանքեր չեն պահանջվել հարկային վճարումների նախկին մակարդակը պահպանելու գործում£ Նույնը նաև «Հայռուսգազարդի» մասին կարելի է ասել£ Եվ չնայած ապրիլի 1¬ից գործելիք սակագինը դեռևս վերջնականապես չի հաստատվել, այնուամենայնիվ, պարզ է, որ գնաճի շարունակականությունը ինքնըստինքյան պահպանելու է նաև գազամատակարար ընկերության խոշոր հարկատու լինելու «համբավը»... Սկսված տարվա համար որոշակի կանխատեսումներ անելն, իհարկե, դժվար է£ Այնուամենայնիվ, պարզ է, որ նախորդ տարվա ընթացքում եղանակ ստեղծած միտումները պահպանվելու են նաև առաջիկա ամիսներին£ Հետևաբար վաղօրոք կանխատեսելի ու անմխիթար իրավիճակը, որ ՊԵԿ¬ի հրապարակած տեղեկատվության մեջ բաժին է հասել շինարարական ընկերություններին, ծխախոտ ներկրողներին, ոգելից խմիչքներ ու հատկապես կոնյակ արտադրողներին, ամենայն հավանականությամբ և չնչին տարբերություն ներով արտացոլվելու է նաև առաջիկայում սպասվող եռամսյակային ամփոփումներում£ Մյուս կողմից, սակայն, եթե այս տարվա համար նախանշվող տնտեսական 1-2 տոկոսանոց աճն իրականություն դառնա, ապա այս գործում իրենց լրջագույն ներդրումն անխուսափելիորեն պետք է նաև խոշոր հարկատուներն ունենան£ Այսինքն, եթե 300 առաջատարների վճարումների հանրագումարում 18 տոկոսի անկումն է հիմա փաստվում, ապա նախադրյալներ կան նաև այս թվի կրճատման£ Ի վերջո, եթե խոշոր թե մանր տնտեսվարողներից ոմանք ֆինանսատնտեսական ճգնաժամից պարզապես օգտվում են, ապա նրանց մի ստվար մասն էլ օբյեկտիվորեն է դժվարությունների առաջ հայտնվել, ու ստեղծված իրավիճակի հաղթահարումը կվերականգնի նաև պարտաճանաչ ու հետևողական հարկատուների տեղերը` երբեմնի բարձր հորիզոնականներում£