Նշանավորների առեղծվածային մահերը


 

Մեծ ճանաչում վայելող մարդկանց հատկապես առեղծվածային մահը մեծ ցնցում է առաջացնում: Տասնյակ տարիներ են անցել, իսկ հանելուկային հանգամանքները շարունակում են մնալ չբացահայտված: Երբեմն էլ մահվան պատճառներն ու մանրամասները խնամքով կոծկվում են, իսկ նվիրյալ երկրպագուները շարունակում են հուսալ և սպասել...

»Խորհրդային տարիներին մեծ ճանաչում վայելող «Կինո» խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը դեռ կենդանության օրոք լեգենդ էր: Նրա կատարումները մինչ օրս սիրված են: Ճանաչված երգիչը մահացել է 1990-ին` ավտովթարի պատճառով: Սակայն դժբախտ պատահարի հանգամանքներն ավելի քան անհասկանալի են: Նախքան ավտոբուսի հետ բախումը` ասֆալտի վրա բացակայել են Ցոյի վարած «Մոսկվիչի» արգելակման հետքերը: Մինչ օրս չեն բացահայտվել ավտովթարի պատճառները` սրտի կաթվա՞ծը, թե՞ երգիչը մտազբաղ է եղել կամ քնել էր ղեկին:

»Մերիլին Մոնրոյի մահվան բազմաթիվ վարկածներ են շրջանառվել, որոնցից առավել ճշմարտանման են համարվում 4-ը:

Առաջին վարկածի համաձայն` նրան սպանել են Ջոն և Ռոբերտ Քենեդիների պատվերով, քանի որ Մոնրոն եղել է եղբայրների սիրուհին և բազմաթիվ մանրամասներ է զետեղել իր օրագրում, ապա ալկոհոլի ազդեցությամբ շատախոսել է` վնասելով նախագահի հեղինակությունը:

Երկրորդ վարկածը հաստատում է, որ Մոնրոն մաֆիայի զոհն է դարձել (դերասանուհին սիրավեպ ուներ նաև Ֆրենկ Սինատրայի հետ, ով մաֆիայի ներկայացուցիչ էր: Ենթադրում էին, որ Մոնրոյի միջոցով մաֆիայի ներկայացուցիչները կարող էին շանտաժի ենթարկել նախագահին:

Ըստ երրորդ վարկածի` նրա մահվան պատճառը թմրանյութերի մեծ քանակություն ընդունելն է:

Շրջանառվում է նաև ինքնասպանության տարբերակը: Մոնրոն շատ միայնակ էր...

»Էլվիս Փրեսլին մահացել է սեփական արտաքնոցում: Բժիշկները բազմաթիվ պատճառներ են մատնանշել: Սակայն նույն օրը, երբ նա արդեն հեռացել էր կյանքից, օդանավակայանում մի զբոսաշրջիկ Է. Փրեսլիի ստորագրությունն է ձեռք բերել անձամբ երգչից: Այս միջադեպը բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել: Շատերը հավատում են, թե նա դեռ կենդանի է և մի օր անպայման կվերադառնա:

»Կինոդերասան Բրյուս Լին մահացել է գլխացավը մեղմող դեղահաբերից: Ոմանք կարծում են, որ նախապես ընդունած հաշիշն է դեղերի հետ գլխուղեղի կաթվածի պատճառ դարձել:

»Արքայադուստր Դիանան ևս իր մահից հետո բազմաթիվ հանելուկներ է թողել: Շատ ականատեսներ որպես մահվան պատճառ մատնանշել են անծանոթ մի մեքենա, որն էլ վթարի է ենթարկվել: Սակայն ողբերգությունից առաջ շատերին զարմացրել է Դիանայի և նրա սիրեցյալի խիստ տարօրինակ վարքագիծը. տպավորությունն այնպիսին էր, թե նրանց ինչ-որ մեկը հետապնդում է: