84 %-ը դժգոհ է


 

Պարզվում է` միայն Հայաստանում չէ, որ դժգոհում կամ լրջորեն չեն վերաբերվում օրենսդիրներին: «Վաշինգտոն Պոստ» թերթի և ABC News հեռուստաընկերության կատարած հարցումները փաստել են, որ ամերիկացիների ավելի քան 80 տոկոսը հավանություն չի տալիս երկրի կոնգրեսի աշխատանքներին:

Հունվարի 17-ին հրավիրված` այս տարվա անդրանիկ լիագումար նիստում բազմաթիվ օրինագծեր են քննարկվել: Այդ թվում` առաջնահերթ են դիտվում հարկային հարցերը, բյուջետային դեֆիցիտի կրճատումն ու պետական կառույցների ֆինանսավորումը...

Այսուհանդերձ, գերտերության քաղաքացիներն օրեր առաջ վերստին պնդել են, որ խորհրդարանականներն այնքան էլ լավ չեն աշխատում: Ինչպես նշվեց` 84 %-ը կտրականապես դժգոհ է նրանց գործունեությունից, և միայն 13 %-ն է դրական գնահատում:

- Դեռևս 4 տարի առաջ կոնգրեսի աշխատանքին հավանություն էր տալիս քաղաքացիների 30 %-ը,- նշում են հարցման հեղինակները:

Ինչ վերաբերում է երկրի նախագահին` Օբամայի գործունեությունը դրական գնահատողների քանակն ավելացել է և հավասարվել դժգոհողների թվին` 48: 48 տոկոս. մինչդեռ նոյեմբերին դժգոհները կազմում էին 54 %: