Համակարգչագողերը


 

Օրերս ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հայանիստ գյուղի գյուղապետարանից գողացել են «Պենտիում-4» տիպի 2 համակարգիչ, ֆաքսի ապարատ և պատճենահանման ու տպիչ սարքեր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1985 թ. ծնված Նիկոլայ Մայիլյանը և 1988 թ. ծնված Դերենիկ Թոխյանը, որոնք խոստովանել են հանցանքը:

Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 738.338 դրամ:

Նիկոլայ Մայիլյանը և Դերենիկ Թոխյանը ձերբակալված են: