Ատրճանակ և փամփուշտներ` բաճկոնից


 

Փետրվարի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Սաֆարյան փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գևորգ Մովսեսյանին, որի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ և «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: