Ոստիկանությունը հավաստիացնում է`

ոչ մի հանցանք անպատիժ չի մնալու


 

Օրերս տեղի ունեցած ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հատուկ ուշադրություն դարձրեց համակարգը մեր պատկերաց րած ոստիկանի կերպարին անհարիր կադրերից մաքրելու անհրաժեշտությանը: Գեներալ-լեյտենանտի համոզմամբ` ոստիկանությունը պետք է ձերբազատվի տարիներով իր շարքերը սողոսկած անտարբեր, անբան, ուսադիրը սեփական շահին ծառայեցնող, նաև հանցամետ տարրերի հետ կապեր ունեցող անձանցից: