«ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ»


 

Հայ քաղաքական մտքի նոր արտահայտություններից մեկն էլ այն եղավ, որ վերջին օրերին հայտարարություններ հնչեցին` թե իբր երեք նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը միավորվում են, որպեսզի «հակահարված» հասցնեն «Բարգավաճ Հայաստանին», նրան տանեն աներկբա կապիտուլյացիայի: Դրա հետևանքով էլ խորհրդարանում կլինեն երկու հիմնական ուժեր` ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը:

Սա, իհարկե, քաղաքական գուշակությունների շարքի ամենածիծաղելի «փաստարկն» է: Մանավանդ որ` արդեն իսկ հստակեցվել են ԲՀԿ-ՀՀԿ հետագա անելիքները: Սակայն այս ամենի մեջ մի բան ոգևորող է. մի օր էլ կարող են դեմ առ դեմ նստել երեք նախագահներն ու քննարկել երկրի համար կարևորագույն հարցեր` սկսած Ղարաբաղյան խնդրից մինչև սոցիալ-տնտեսական զարգացումները: Այս դեպքում, թերևս, չի բացառվում, որ իսկապես առաջընթացն ապահովող լուրջ երաշխիքներ ունենանք: ՏՈ ԼԱ´Վ, Է˜