ՆԻԿՈՅԱՆԸ ՉԻ ՆԵՐՈՒՄ


 

Ինչպես պարզվում է` օրերս ԱԺ տեղեկատվության վարչության պետ Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելու պատճառն այն է եղել, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը...«խռովել է» նրանից: Իսկ «խռովել» է այն պատճառով, որ ամանորյա տոներից հետո գտնվելով արտերկրում` Գոհարը հիվանդացել է, բայց անաշխատունակության թերթիկ բերել է ոչ թե արտերկրից, այլ` Երևանի կոնկրետ բազմաբուժարանի բժշկից... Նիկոյանը կեղծ է համարում անաշխատունակության թերթիկը, իսկ ահա 20 տարի ԱԺ-ում աշխատած Գ. Պողոսյանն էլ չի պատրաստվում զենքերը վայր դնել ու համաձայնել Նիկոյանի որոշման հետ...

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք էին կազմակերպել ու իրենց բողոքը ներկայացրել ԱԺ նախագահին: Պարզվեց, սակայն, որ Նիկոյանը Պողոսյանին կարող է ԱԺ-ում աշխատանք առաջարկել միայն երկու ամիս հետո...

Այսինքն այն ժամանակ, երբ ինքն այլևս ԱԺ նախագահ չի լինի