ԱՆՎՐԵ՞Պ ՀԱՇՎԱՐԿ 


 

ՊԵԿ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ երևանյան ռեստորաններից մեկում վերջերս կազմակերպ ված խնջույքի ժամանակ անկեղծացել են, թե այս տարվա իրենց հաշվարկն անվրեպ դուրս եկավ, և հարկայինի ամանորյա նվերների առնչությամբ մամուլը հրապարակումների հերթական շարք չսկսեց: Նախորդ տարեմուտին պետական միջոցների հաշվին հարկայինի աշխատակիցներին ընծայված թանկարժեք խմիչքներ, ժամացույցներ ու այլ արժեքավոր նվերներ հանձնելուց հետո, ՊԵԿ-ը երկար ժամանակ լրատվամիջոցների քննադատության թիրախ էր դարձել:

Իսկ այս անգամ սեղանակիցները խոստովանել են, որ պատվոգրերից, ինչպես նաև ոչ այնքան թանկ հուշանվերներից ու կրծքանշաններից ճիշտ տարբերակ չկա. միևնույն է, պարգևատրված աշխատակիցներն իրենց գնահատված են զգում, հարկայինն էլ քննադատող աչքից հեռու է մնում: