ԳՆԵՐՆ ԷԼԻ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ


 

Հետտոնական օրերին Հայաստանում նոր գնաճ է արձանագրվել: Գների թանկացումները կազմում են 6 տոկոսից ավելի, ինչը վկայում է, որ մեր տնտեսության մեջ, այնուամենայնիվ, «ինչ-որ բան սխալ» է: Իսկ այս սխալն այն է, որ ներկրողները գերշահույթներ ստանալու նպատակով, վերջին շրջանում մոլեգին մրցավազք են սկսել` հարվածելով սպառողների գրպաններին:

Մասնավորաբար, թանկացումների «մեկնարկը» տվել է «Մարիաննա» ընկերությունը, որն իր արտադրած կաթնամթերքը թանկացրել է 20-30 դրամով: Իհարկե, ընկերությունում փորձում են այս «գործընթացը» բացատրել հումքի թանկացմամբ, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հումքի շուկայում ոչ մի թանկացում էլ չկա: Համաշխարհային շուկայում էլ բենզինի թանկացում չկա. Ռուսաստանում անգամ գների անկում է արձանագրվել: Բայց ահա Հայաստանում 10-20 դրամով թանկացել է բենզինը...

Հավանաբար որոշ օլիգարխներ սկսել են գումարներ կուտակել` առաջիկա ընտրություններում քվե գնելու համար: