Օբաման` Բրեյվիկի տեսադաշտում


 

Նորվեգացի ահաբեկիչը փաստորեն մտադրված է եղել մահափորձ իրականացնել նաև ԱՄՆ նախագահի դեմ` 2009-ին Օսլոյում Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ (հաղորդում է նորվեգական PΖgblΖdethΖ-ն): Իր այս մտադրության մասին Բրեյվիկը բարձրաձայնել է հարցաքննման ընթացքում: Սակայն նա նաև հանգստացրել է բոլորին` ասելով, որ Օբամայի դեմ մահափորձը խորհրդանշական բնույթ էր կրելու, քանի որ այն ուղղված էր լինելու ոչ թե նախագահի անձի, այլ Նոբելյան մրցանակի հանձնման արարողության դեմ: Ըստ Բրեյվիկի` այս մրցանակին տարիներ շարունակ ավանդաբար արժանացել են այն գործիչներն, ովքեր աչքի են ընկել իրենց ձախ հայացքներով, իսկ ահաբեկիչն իրեն համարում է «եվրոպական հակամարքսիստ»: Բրեյվիկն այնքան է անկեղծացել, որ ոստիկաններին պատմել է մահափորձի` իր կողմից ժամանակին հանգամանորեն մշակված եղանակների մասին: Նա գերադասել է ավտոմեքենայի պայթյունը: Մտադրված է եղել ոստիկանի համազգեստ կրել, բայց միևնույն ժամանակ ենթադրել է, թե որքան դժվար է լինելու իրագործել մտադրվածը: Հայտնի է դարձել նաև, թե ովքեր ու ինչ իրադարձություններ են դարձել ահաբեկչի ներշնչանքի աղբյուրը: Նա մատնանշել է հատկապես 2001-ին մուսուլման ծայրահեղականների կողմից իրականացրած` Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի պայթյունը, նաև Օկլահամայի ահաբեկչությունը: