Ո´չ` «էքստրասենսների ճակատամարտին»


 

Պարզվում է` էքստրասենսներին հեռուստաեթեր են հրավիրել ոչ միայն Հայաստանում, այլ Ղրղզստանում: Գուցե այնտեղ էլ նրանք զարմացրել ու հիացրել են հեռուստադի տողներին, բայց հոգևոր աշխարհն ընդվզել է ծրագրի դեմ:

Մուսուլմանների հոգևոր վարչությունը դեմ է արտահայտվել ռուսաստանյան «Էքստրասենսների ճակատամարտեր» հեռուստահաղորդման նմանակ «ԽՏջց ՈփօՍՑՈՐ ՑՈռՎՈՔՈ»-ի հեռարձակմանը` ԿՁՀԽ հեռաալիքով (տեղեկացրել է 24.kg-ն): Նամակ ուղերձում նշվել է, որ կանխասացներին կամ պայծառատեսներին դիմող մարդը վատ արարք է կատարում` կրոնի տեսանկյունից: Մուֆթիաթի (մահմեդական բարձրագույն հոգևորական խորհուրդը) համոզմամբ` էքստրասենսների մասնակցությամբ ծրագիրը եթերից հանելը կնպաստի, որպեսզի ղրղզական մուսուլմանները պաշտպանված լինեն «մոլորություններից և ծայրահեղականությունից»:

Հեռուստաալիքի արձագանքի մասին ԿՁՀԽ-ի պաշտոնական կայքը ծանուցել է, որ ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել 70 պայծառատես, որոնցից ամենաերիտա սարդը 14 տարեկան է: Հաղթողը մասնակցել է վերոնշյալ` ՌԴ հեռուստահաղորդմանը: