ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Մայր թատրոնը նշեց իր 90-ամյակը 


 

Մարտի 29-ին վերջապես տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 90-ամյակին նվիրված արարողությունը, որին իրենց ներկայությունն էին բերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արտաքին գործերի, Արդարադատության, Սփյուռքի, Մշակույթի, այլ նախարարությունների ղեկավարներ, Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի և գրականության գործիչներ:

Թատրոնը հոբելյանական հանդիսությունը վերածել էր ուշագրավ ներկայացման` բեմում ներկայացնելով հատվածներ իր վերջին տարիների բեմադրություններից, որոնք հիմնականում ուղղված էին ազգային ոգու և էության վերհանմանը, մեր մեծ գոյամարտին: Ուստի, պատահական չէր, որ հանդիսությունը սկսվեց «Ոտքի, դատարանն է գալիս» բեմադրության մի հատվածից, ապա իրարեհաջորդ մատուցվեցին տեսարաններ «Մուսա լեռան քառասուն օրը», «Մեր բաժին ուրախությունը», «Ծառեր» բեմադրություններից, որոնց կողքին հառնեցին «Հին աստվածներ», «Բեռնարդան և նրա աղջիկները», «Գոյա», «Կովկասի կավճե շրջան» ներկայացումներից ընտրված մասերը` վերստին հնարավո րություն ընձեռելով ճանաչել այսօրվա թատրոնը` իր վերելքներով ու վայրէջքներով, իր ձեռքբերումներով և պարտադրված խոտորումներով:

Բեմում գլխավորապես թատրոնի այսօրվա միջին և երիտասարդ սերունդների ներկայացուցիչներն էին` ՀՀ ժողովրդական արտիստներ Ժենյա Ավետիսյանը, Ազատ Գասպարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Տիգրան Ներսիսյանը, Ջուլիետ Ստեփանյանը, Գրետա Մեջլումյանը, Նելի Խերանյանը, Ռազմիկ Խոսրոևը, Մուրադ Ջանիբեկյանը, Հարություն Մովսիսյանը, Կարեն Ջանգիրովը, Ալլա Վարդանյանը, ուրիշներ: Խորհրդանշական էր, որ հանդիսությունն ավարտեց հայ թատրոնի Մեծ տիկինը` Վարդուհի Վարդերեսյանը, Մարգո Մուրադյանի, Հեղինե Հովհաննիսյանի, Կարեն Ջանիբեկյանի, Գևորգ Չեփչյանի ուղեկցությամբ: Թատրոնին իրենց երաժշտական ողջույնները հղեցին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը` մեներգիչ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանի և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը` ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանի մատուցմամբ:

Կինոհիշողությամբ հառնեցին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Արուս Ասրյանը, Թաթիկ Սարյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը… Իբրև թագավորող ներկայություն` Վարդան Աճեմյանն էր` բոլոր ժամանակների մեծագույն բեմադրիչը: Գուցե ժամանակի սղության պատճառով` մոռացության տրվեցին նաև շատ մեծեր` Օլգա Գուլազյան, Հասմիկ, Արուս Ոսկանյան, Վաղարշ Վաղարշյան, Համբարձում Խաչանյան, Արմեն Գուլակյան, Հրաչյա Ղափլանյան, Գեղամ Հարությունյան, Դավիթ Մալյան… Երեկոն նախաձեռնողների նպատակը չէր, գուցե, բեմ բերել 90-ամյա փառավոր պատմությունը, որի վերջին մեկ և կես տասնամյակը կապակցվեց Վահե Շահվերդյանի անվանը:

Մեր մայր թատրոնն իր հպարտ գոյությամբ յուրատեսակ դպրոց ու ներշնչանք է եղել մեր բոլոր թատրոնների համար: Չափանիշ է եղել, քանզի այս թատրոնում են խաչաձևվել անցյալի ու ներկայի մեր բոլոր թատերական որոնումներն ու հաստատումները, այս թատրոնում են հանգրվանել մեր բեմարվեստի գրեթե բոլոր մեծերը: Մշակութային այս օջախը կամրջում է 19-21-րդ դարերը` ավանդույթն ու նորարարությունը դարձնելով հիմնաքարային արժեքներ:

1990-ականների կեսերից սկսած նոր ու հետաքրքրական մի թատրոն ներկայացավ մեզ, որի գլխավոր սկզբունքներից մեկը շարժումն է` ժամանակի հետ մեկտեղվելու, ժամանակի գեղարվեստական խնդիրներին համահունչ լինելու մղումը: Բնավ չանտեսելով մեծերի դասերն ու ձևավորած արժեքները, այն դարձել է մերօրյա, որի համար ավանդապաշտությունը միայն ու միայն հարգանք է արմատներին: Մինչդեռ թատրոնն ամբողջապես ընդունում և սեփականում է ժամանակի գեղագիտական չափումները` այսպես ինքն իր մեջ փառաբանելով «կենդանի թատրոնը»:

Այստեղ, այո, մեծերի ձայները կան, այս թատրոնն, այո, ապրում է մեծերի` Հրաչյա Ներսիսյանի, Օլգա Գուլազյանի, Արուս Ոսկանյանի, Հասմիկի, Ավետ Ավետիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Արուս Ասրյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մհեր Մկրտչյանի, Դավիթ Մալյանի, մյուսների թանկ հիշողություններով: Այս թատրոնում Լևոն Քալանթարի, Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Արշակ Բուրջալյանի, մյուսների բեմադրությունների մշտառկա արձագանքները կան:

Սակայն այսօր արդեն Սունդուկյանի անվան թատրոնում վստահաբար հաստատվում է «ռեժիսորական թատրոնը»` ոչ թե եսազրկելով դերասանին, այլ հենց նրա միջոցով լուծելով ռեժիսորական բարդագույն խնդիրներ: Լ. Շանթի «Հին աստվածների», Ա. Չեխովի «Բալի այգու», Ֆ. Գ. Լորկայի «Բեռնարդան և իր աղջիկների», Թ. Ուիլյամսի «Ցանկություն տրամվայ», Ա. Վարդանյանի «Ախացելի», Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախության» բեմադրությունները հաստատեցին «ռեժիսորական թատրոնի» գերակայությունը, նոր ուղղվածություն տվեցին Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ծավալներին: Ռեժիսորական մոնումենտալիզմին, բարձր պաթոսին, հոգեբանական ռեալիզմին փոխարինելու են եկել բազմաշերտ մետաֆորայնությունը, բանաստեղծական-խորհրդապաշտականը, երբ թատրոնի «կյանքի հայելի» լինելու իրողությունը մատուցվում է կոմպոզիցիոն-պատկերային լուծումներով: Այս ամենը թատրոն բերեց Վահե Շահվերդյանը, հիրավի` հզոր ռեժիսորական անհատականությունը: Իսկ լավագույն ավանդույթները շարունակում է թատրոնի գլխավոր բեմադրիչ Տիգրան Գասպարյանը:

Հանդիսատեսն այդ երեկո չընդհատվող ծափողջյուններով հավաստում էր իր նվիրվածությունը հայ բեմին և երախտագիտությունն` այդ բեմի վարպետներից: Հոբելյանա կան հանդիսությունն ասես հուշում էր, որ շարունակվում է մեր Մայր թատրոնի վերելքի նոր ժամանակաշրջանը:

text-�ΕΖΗΘΚnj�< 07{ ne-height:150%&undefined;>- Շատ հեշտ կարողանում եմ ինձ համար զբաղմունք գտնել: Շատ սիրում եմ տունը, որտեղ մի´շտ անելիք կա: Կարող եմ իրեր պատրաստել, կարդում եմ, խաչբառների մեծ սիրահար եմ: Էլեկտրոնային խաղեր եմ սիրում խաղալ: Շատ սիրում եմ նաև խոհանոցը:

 

-Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային :

- Կյանքը ամբողջությամբ առեղծված է: Ինչո՞ւ ենք ծնվել, ինչո՞ւ ենք ապրում, ինչո՞ւ ենք մահանում:

Առեղծված է բնությունը, որի առջև մարդն անզոր է: Ես գիտեմ, որ շատ հարցեր կան, որոնց պատասխաններ երբևէ չեմ ունենալու: Ինչո՞ւ են մարդիկ պատերազմում, ինչպե՞ս կարող է երեխան ծնողի վրա ձեռք բարձրացնել և էլի շատ հարցեր: Առեղծված է նաև մերօրյա տեխնիկական առաջընթացը, որը չգիտեմ` լավ է, թե՞ վատ:

- Հեշտությա՞մբ եք կարողանում ներել:

- Ներողամիտ եմ: Իմ հանդեպ թույլ տրված սխալները կարողանում եմ նաև մոռանալ, կարողանում եմ ներել: Բայց երեխայիս նկատմամբ անարդարությունը չեմ կարողանում ներել: Նույնիսկ ամենավատ զավակի դեպքում մայրը միշտ վահանի դերում է, հատկապես երբ գիտե զավակի ազնվությունը, մարդասիրության աստիճանը, շնորհքը: Այդ պարագայում, գուցե ներողամիտ չլինեմ:

- Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք: Կատարյալ երջանիկ լինելու համար ի՞նչն է պակասում:

- Կատարյալ ոչինչ չի լինում: Դա մարդու ձգտումն է: Մարդը ծնված օրվանից ձգտում է իր շուրջն ամեն ինչ կատարյալ դարձնել, կամ գոնե մոտենալ դրան: Միգուցե դա ձանձրալի էլ կլիներ: Երջանկությունը մարդկային հարաբերությունների շղթա է: Շատերը պնդում են, թե իրենց կատարյալ երջանիկ լինելու համար միայն նյութականն է պակասում: Շատ ապահով ընտանիքներ դժբախտ են, քանի որ պարզ մարդկային հարաբերությունների գիտակցումը չունեն: Նյութականը ինձ համար միշտ եղել է վերջին պլանում: Երջանկություն կարելի է գտնել ամենապարզ բաների մեջ:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ափսոսում եմ, որ շատ երեխաներ չեմ ունեցել: Ես էլ, ամուսինս էլ շատ երեխասեր ենք: Հաճախ, երբ լռության մեջ նստում ենք, երկուսիս մտքում էլ նույն բանն է` ինչու՞ շատ երեխաներ չունեցանք: Ափսոսում եմ այն ժամանակի համար, որ բաց ենք թողել: Միգուցե սա էլ ճակատագիր էր: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ