ՏԱՇԻՐՈՒՄ ԿՐՔԵՐ ԵՆ ԵՌՈՒՄ


 

Արդեն տևական ժամանակ այստեղ «մարտեր» են ընթանում պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի և Կարեն Կարապետյանի համախոհների միջև:

Ըստ Ա. Նիկողոսյանի, ով ընտրվելու որևէ հնարավորություն չունի, քանի որ Կարեն Կարապետյանը միշտ էլ իր հայրենիքում համարվել է նախընտրելի թեկնածու, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի աջակիցները «զինված բանդայով» հարձակումներ են գործում իր շտաբի վրա, ահաբեկում իրեն: Նախընտրական անբարո այս «հնարքը», ինչպես պարզվում է, Ա. Նիկողոսյանի համար մարտավարություն է դարձել, որովհետև օրեր առաջ էլ նա հայտարարել էր, թե խոչընդոտել են իր նախընտրական պաստառների ամրացմանը: Ուշագրավն այն է, որ, ինչպես մեզ հաղորդում են մեր աղբյուրները, մտերմական շրջապատում հայտարարելով Կարեն Կարապետյանի բացահայտ առավելությունների մասին, այս թեկնածուն շարունակում է լուրեր ու հայտարարություններ տարածել իբրև թե իր նկատմամբ ճնշումներ կիրառելու մասին: