ԱՌԱՆՑ ՑՈՒՑԱՊԱՍՏԱՌՆԵՐԻ


 

Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում մեր ուշա-դրությունը սևեռվեց այն հանգամանքին, որ ամենուր երևացող ՀՀԿ և ԲՀԿ քարոզչական ցուցապաստառների կողքին մի քանի տեղ էլ երևում են Դաշնակցության նախընտրական «էստի համեցեք»-ները: Մինչդեռ «Օրինաց երկիրը», «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը և մյուս կուսակցութ յունները որևէ ցուցապաստառ, նախընտրական քարոզչության նյութ չունեն:

Մեր հարցմանը, թե ինչո՞ւ, ասենք, կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ը Սյունիքում ցուցադրական քարոզչանյութ չունի, տեղացիներից մեկը կատակով ասաց.

- Դե, հավանաբար կարծում են, որ ավելորդ է. ինչո՞ւ գումարներ ծախսեն: