Ամենավտանգավոր ահաբեկիչների ցանկում


ԱՄՆ-ի հետախուզության դաշնային բյուրոն (ՂըՀ) ստիպված էր աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակում առաջին անգամ գրանցել նաև ամերիկացու անուն: Դենիել Անդրես Սան Դիեգոն ակտիվ անդամներից է ահաբեկչական մի խմբավորման, որն իր գերագույն նպատակն է համարում վայրի կենդանիների պաշտպանությունը` բոլոր միջոցներով: Դենիելը մեղադրվում է 2003 թ. Կալիֆոռնիայում 2 գրասենյակների պայթեցման նախապատրաստության համար (հաղորդել է ՀըԽ-ն): Պատճառը` որ այդ գրասենյակներն աջակցել են միջազգային մի լաբորատորիայի, որը նոր դեղամիջոցները մարդկանց տրամադրելուց առաջ փորձարկում է կենդանիների վրա: Ներկայումս նա փախուստի մեջ է, սակայն տվյալներ կան, որ կապեր ունի Գերմանիայում և կարող է ապաստան գտնել նաև Կոստա-Ռիկայում: Ամերիկացին 24-րդն է ՀԴԲ-ի կողմից որոնվողների ցուցակում, որտեղ է և «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի անունը: