100-ամյա նոբելակիրը


Ամենատարեց Նոբելյան մրցանակակիրը` իտալուհի գիտնական Ռիտա Լևի-Մոնտալչինին, վերջերս նշեց իր ծննդյան 100-րդ տարեդարձը: Նա, իհարկե` ոչ միայն խոսքերով, հավաստիացրել է, որ միտքը նույնքան պայծառ է, որքան 80 տարի առաջ: Ռիտա Լևի-Մոնտաչելիին Նոբելյան մրցանակ է շնորհվել 1986 թ.` բժշկագիտության մեջ կատարած հայտնագործության համար. նա հայտնաբերել է բջիջների և օրգանների աճի կարգավորման մեխանիզմը: ՉԹՕ-ներ` Ղազախստանում Զելենովոդսկի շրջանի Ռազդոլնոյե ավանի բնակիչներն անցյալ ամիս ականատես են եղել, թե ինչպես երկնքից լուսարձակող երկու գնդիկներ են ընկել: - Գիշերվա ժամը 3-ի սահմաններում էր. ընկերներիս հետ տրակտորի մոտ էինք, երբ տղաները գոչեցին` «Ինչ-որ գնդիկներ են թռչում»: Եվ բոլորս տեսանք ընկնող խոշոր գնդակներ, որոնցից դեղին, կարմիր, կանաչ կայծեր էին արձակվում,- ԼվՑպՐՒՈՍր-ԽՈջՈւրՑՈվ գործակալությանը հաղորդել է ականատես Վլ. Բիչկովը: Տեղաբնակների հավաստմամբ` գնդակներն ընկել են գյուղացիական տնտեսության վարելահողերի վրա: - Սկզբում մենք վախենում էինք մոտենալ: Հետո, երբ ընկնելուց հետո դրանք սկսեցին սառել, մոտեցանք ու շոշափեցինք: Գնդակներն անհասկանալի նյութից էին. փորձեցինք մետաղյա հարիչով կոտրել, սակայն դրանք միայն կայծեր արձակեցին, բայց չճեղքվեցին,- պատմել է մեկ այլ ականատես` Վիկտոր Դյակովը: Նրա նկարագրմամբ գնդերն արծաթագույն էին` մոտ 60 սմ տրամագծով և փոքրիկ կողաբացվածքով: Իսկ արտակարգ իրավիճակների մարզային վարչության մասնագետները դեռևս դժվարանում են մեկնաբանել երկնային այդ մարմինների էությունը` խոստանալով դրան անդրադառնալ լուրջ ուսումնասիրություններից հետո: