Դեղորայքը` ագահության չափանիշ


Ֆինանսական ճգնաժամը կարծրացրել է նաև դեղ մատակարարողների հոգին. նույնիսկ առողջությունը կորցրածների հաշվին նրանք փորձում են եկամուտներ ապահովել: Որոշ երկրներում, սակայն, պետական վերահսկողություն է սահմանվել դեղորայքի գների վրա: ՌԴ առողջապահության և սոցզարգացման նախարար Տ. Գոլիկովան հայտարարել է, որ պետությունը գնային որոշակի սահմանափակում է իրականացնելու առանձին դեղատեսակների համար: - Մենք կառավարությանն առաջարկել ենք որոշման մի նախագիծ, որը պարտավորեցնում է ամրագրել դեղերի առավելագույն գները. ընդ որում դա պարտադիր է լինելու բոլորի համար,- ասել է նախարարուհին: Շատ երկրներում այս պրակտիկան վաղուց է կիրառվում: Մեծ Բրիտանիայում, օրինակ, Առողջապահության ազգային ծառայության միջոցով իրացվող դեղորայքն 2009-ի փետրվարից էժանացվել է 3,9 %-ով, իսկ գալիք հունվարից կէժանանա 1,9 %-ով: