Մ Շ Ա Կ ՈՒ Յ Թ


«Տե°ր, ողորմյա¯, Տե°ր, ողորմյա¯…£ Ասես մեկեն կենդանանում է ՀԹԳՄ փոքրիկ սևամած թատերասրահի նեղլիկ խորշում արձանացած տարահանդերձ երգչախումբը£ Ամենակարող Աստծո ռուսալեզու փառաբանությամբ արտասովոր պատարագի ծիսոլորտում ներառում` ակամա տեղափոխելով հնօրյա ուղղափառ քրիստոնեական եկեղեցու գավիթ£ Չես հասցնում ներսումդ խմորվող տերունական մրմունջդ մտովի խառնել այս երգաձայն աղոթքին, երբ «աշխարհիկ երգչախումբը» ճեղքելով` հուշիկ առաջանում է սևազգեստ, բարետես մի երիտասարդ£ Խաչյալի նման մնջիկ մեկնվելով հատակին` ժպտաջինջ հայացքը հառում է քեզ` միաժամանակ սրտաբաց զրույցի բռնվելով իրեն անքթիթ հետևող խոժոռադեմ «մուժիկի» հետ, ով թափուր աթոռների բաց մնացած թիկունքից փորձում է պարզել բացառիկ երանելի կերպարանքով իրեն գրաված օտարականի ինքնությունը£ Ակտիվանում է ուշի¬ուշով նրանց զրույցին ականջ դնող «մանրուքը»£ Լպրծուն ստորաքարշությամբ որևէ ունևորից տզրուկի նման գետնաքարշ ապրուստ կլլող Լեբեդևն է, ով պատեհ առիթ է որսացել հոր թողած ունեցվածքի իր բաժինը ժառանգելու մտադրությամբ Պսկովից հայրենի Պետերբուրգ վերադարձած Պարֆեոն Ռոգոժինից կառչելու£ Բեմախորշի մուտքի մոտ, դատարկ շրջանակից անդին, ուրվագծվում է տեղի տղամարդկանց միտքն ու սիրտն իր չնաշխարհիկ գեղեցկությամբ ու հանելուկային էությամբ պաշարած Նաստասիա Ֆիլիպովնայի աներևույթ ընկալվող տեսլային ներկայությունը£ Եվ օտար ափերում երկարատև բուժումից նոր միայն առօրյա կյանք ոտք դրած իշխան Միշկինը ի սկզբանե անսպասելիորեն հայտնվում է չարաղետ ոլորապտույտի հորձանքում£ Այսպես ներկայացման յուրահնար նախերգանքում, բեմական մի քանի ակնթարթում, մի քանի բնութագրական, ժլատ ու դիպուկ արտահայտություններով երևակվում է դիպաշարի հենքը Դոստոևսկու «Ապուշը» վեպի, ճանաչելի են դառնում հանրահայտ հերոսները, գործողության մեջ մտնում` զբաղեցնելով ու տեղաշարժելով թափուր աթոռները£ Յուրաքանչյուրն իր զանգակատնից աղոթելով` ներկայացրած հերոսի «ես»¬ն է շնչավորում, իրական բարեպաշտության սահմանները թաքցնելու անկարող£ Գեներալ Եպանչինն ու Միշկինի հեռու¬հեռավոր միակ ազգականուհի կինը` իրենց սիրակարոտ դուստրերով£ Հաշվենկատ ամուսնական անհաջող գործարքով պատվազրկվող Գավրիլա Իվոլգինը, նրա անաչառ քույրն ու հոգնատանջ մայրը` իր բոլոր կենվորներով£ Կենսական հանգամանքներով ողբերգական վախճանի դատապարտված Նաստասիա Ֆիլիպովնան... Բոլորը£ «Տե°ր, ողորմյա¯, Տե°ր, ողորմյա¯…»£ Տերունական երգեցիկ աղոթքը երաժշտական արտասովոր միակ հենքն է դառնում Վահե Շահվերդյանի այս մանրակերտ բեմադրության (երախտիքի ակնածալի տուրք վեպի թատերայնացման ու շենշող բեմավորման հեղինակ, հանրահռչակ Գեորգի Տովստոնոգովի հիշատակին` մահվան քսաներորդ տարեդարձին ձոնված): Ժամանակ առ ժամանակ ներխուժելով ներկայացման տարածք` հոգեբանական նրբերանգներով լրացնում ԵԹԿԻ դերասանական IV կուրսի շրջանավարտների կատարողական ողջ ներուժի նպատակասլաց կենտրոնացմամբ մարմնավորված կառուցիկ բեմապատումը£ Դիպլոմային աշխատանքում ընդգրկվածների արտաքին բնատուր ընդհանուր նկարագրում շլափայլ բարեմասնությունների` արտիստական հմայքի գլխավոր հաղթաթղթի ակնհայտ թերարժեքության նախնական տպավորությամբ` հանդիսատեսը արվեստանոցի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանի անկասելի թատերաֆանատիզմին է վերագրում նորաթուխ դերասանների համար անհաղթահարելի, ափաչափ բեմատարածքի կամերային լուծումներ և ներքին ապրումի վարպետություն թելադրող միջավայրում հատկապես ձախողման դատապարտ ված` տովստոնոգովյան թատերատարբերակին ձեռք մեկնելը£ «Տասնամյակներ առաջ Լենինգրադի Մեծ դրամատիկական թատրոնի ստեղծագործական տարեգրության մեջ Գեորգի Տովստոնոգովի նորովի իմաստավորված «Ապուշ»¬ի համարձակ բեմադրությունը շրջադարձային նշանակություն ունեցավ Ինոկենտի Սմոկտունովսկու կերտած անբռնազբոսիկ ու չափազանց մարդկային իշխան Միշկինով, փորձառու դերասանախմբի լիարյուն համարժեքությամբ` ռեժիսորական արդիահայաց վարկածի նորարարական ջիղին£ Կյանքում ու բեմարվեստում գործնական կողմնորոշման իրենց աղքատիկ «պաշարով» Շահվերդյանի սաները հազիվ թե կարողանան դիմակայել նորամուտի այս դաժան փորձությանը…»£ Հոռետեսությամբ համակող նմանատիպ մտորումների տարուբերումնե րից, սակայն, շուտով աննկատ ձերբազատվում է` դասական հանրահռչակ երկերին տովստոնոգովյան «ոչ թանգարանային» մեկնաբանությանը հոգեհարազատ մնացած վարպետ բեմադրիչի նրբանկատ հնարքներով ու սաների կողմից առաջադրված խնդիրների ուշիմ վերարտադրությամբ, երբեմն¬երբեմն կերպարային վարակիչ համոզչականությամբ սրահում զգացական ներքին պրկում հարուցող անցումային դրվագների անհամեմատ անկաշկանդ խաղարկմամբ£ Ներանձնական փոխհարաբերությունների հիմնարար բովանդակության ինչ¬ինչ ծանոթ, ապրված շերտեր առանձնակի կենսականությամբ են առկայծում` դերակերպավորման ունակություններով ընդհանուր խմբից անզեն աչքով զատվողների համախաղով£ (Անուններից միտումնավոր եմ հրաժարվում£ Կարծում եմ, գեթ ոմանք, ի զորու կլինեն մոտ ապագայում մատնացույց անել իրենց անունները)£ Ամենաթերահավատներին անգամ Դոստոևսկու խորախորհուրդ գրական երկի ոգուն համահունչ տրամադրությամբ է պարուրում ուսանողական այս ներկայացումը£ Ոմանք անձանձիր ներկա են գտնվում դերակատարների վերաբաշխումով կառուցված 3 իրարահաջորդ թատերախաղերին£ Հատկապես տպավորվում առաջին երկուսով: Սիրով ու կարեկցանքով լցվում քննական գերլարումից ու միագծությունից օր¬օրի նկատելիորեն թոթափվող որոշ բեմատիպարների հանդեպ£ Հմուտ մանկավարժի ուղղորդող խորաթափանցությամբ` յուրաքանչյուրին ինքնադրսևորման ռեալ հնարավորություն էր ընձեռվել` առանց խաթարելու ողբերգաշունչ ներկայացման ամբողջականությունը£ Ավելին, ընդառաջ գնալով շատերի հավակնություններին, Շահվերդյանը չէր զլացել մոտ մեկ տասնյակ իր խենթերին մի քանի հերոս-հերոսուհիների դերակատարումներում հնարավորինս թրծել ու կոփել£ Քաջատեղյակ նույնիսկ ամենաշնորհալիների կարողությունների սահմաններին ու ցանկալի դերում հաջողելու ծանրակշիռ երաշխիք անհատական խառնվածքների նպաստավորությանը` ջանք ու եռանդ չէր խնայել գործնականում բացահայտելու ամեն մեկի ներթաքույց ձգտումների համապատասխանությունը «զինանոցի» իրական հագեցվածությանը£ Վստահ, որ իրենից ուսումնառության տարիներին քաղած դասերով, մեծ բեմի առօրյա ռիթմում հակումներն ու կարողությունները դերից դեր ճշգրտելով` նրանք, ի վերջո, ինքնուրույն կգիտակցեն այս կամ այն դերին իրենց լիարյուն պիտանիությունը£ Շահվերդյանի այս բեմադրության գլխավոր արժանիքն, ըստ իս, իր կառուցիկ մտահղացման թատերագրավչության հավաստումն էր մինչև իսկ նորելուկ դերասանախմբով, որն, իր հերթին, կոլեկտիվ ստեղծագործելու առաջին վճռական այս փորձին երիտասարդական նորավյուն մեկնաբանության արժեք կարողացավ հաղորդել£ Չխոտորվելով Վարպետի նախանշած ուղիներից, մրցակցական ոգով ներշնչված` սեփական վերաբերմունքը ջանաց արտահայտել ստանձնած դերերի մարդկային նկարագրերի հանդեպ ներկայացման համատեքստում£ Կարևորը, նրանք միասնաբար հուզեցին հանդիսատեսին, նաև` մտորելու տեղիք տվեցին£ Ուրեմն, «Ապուշ»¬ի այս բեմադրատարբերակը միանգամայն արժանի է ապրեցվելու£ Ինքնահղկման լուրջ աշխատանք է հարկավոր հետևողականորեն կատարել, իհարկե, անխտիր բոլորին£ Մտահորիզոնի անդուլ ընդլայնմամբ, ներաշխարհը հարստացնելով տարբեր ներկայացումներից, ֆիլմերից, գրքերից, ցուցահանդեսներից, համերգներից կլանած գունեղ տպավորություններով: Մարմինը, հոգին, խոսքը առանձնահատուկ խնամքով բարեկրթելով£ «Տե°ր, ողորմյա¯, Տե°ր, ողորմյա¯…», ¬ հիմա արդեն ներկայացման ռեֆրենային շնչով կրկնում եմ ես` լիահույս, որ Շահվերդյանի արվեստանոցում մասնագիտության այբուբենը բավականաչափ սերտած շրջանավարտների անթաքույց խանդավառությունը թատերարվեստով չի կաշկանդվի հակաստեղծագործական մերօրյա կողմնակի խութերով£ Անհարկի համարելով ժամանակավրեպ անձնավորված գնահատությունը մեն¬մի ներկայացմամբ` կամք ու կորով եմ միայն մաղթում ճշմարիտ թատերապաշտությունը պահպանելու, ինքնահաստատման ու հիմնավոր հասունացման հետագա փորձություններին տքնաջան ու արժանապատվորեն դիմագրավելու£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ