Սառույցը հալվում է


ՆԱՏՕ-ի և Մոսկվայի հարաբերություններում նորից ջերմացում է նկատվում: - ՆԱՏՕ-ն թոթափել է առճակատման ոգին և սկսել է կատարել մեր հարաբերությունների «բեռնաթափման» համատեղ որոշումը,- դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ռուսաստան նիստում ասել է Դմ. Ռոգոզինը: Բրյուսելից ռուսաստանցի երկու դիվանագետներին արտաքսելու որոշումը, ինչպես նաև Դաշինքի հովանավորությամբ Վրաստանում անցկացված զորախաղերը լուրջ պատճառներ էին` ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների սառեցման: Դրա արդյունքում նախ Ռուսաստանը հրաժարվեց մասնակցել Գլխավոր շտաբի ղեկավարների մակարդակով կազմակերպված հանդիպմանը: Հետո մերժեց նաև նատօյական նախարարների հանդիպումը: Արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա սեպտեմբերին (գուցեև մի փոքր ավելի վաղ): Եվ այդ հանդիպումը Ռուսաստանը համարում է պայման ՆԱՏՕ-ի հետ ռազմական մակարդակի համար: Ռազմական համագործակցության վերականգնումը կարող է պայմանավորված լինել սոմալիական ծովահենների դեմ ՆԱՏՕ-ի հետ համատեղ պայքարով: - Մենք շատ անկեղծ զրույց վարեցինք, որը դիվանագետները կարող են անվանել «Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների տեսություն»: Մենք խոսեցինք ՌԴ-ՆԱՏՕ նախարարների հանդիպման անհրաժեշտության մասին, ինչը հնարավոր կդարձնի` վերականգնել ներկայումս սառեցված ռազմական հարաբերությունները: Մենք նաև պայմանավորվեցինք խորությամբ վերանայել Աֆղանստանում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Հյուսիսատլանտյան դաշինքը մեծապես հետաքրքրված է Ռուսաստանի ազգային անվտանգության մարտավարությամբ, իսկ մենք կցանկանայինք տեղեկանալ ՆԱՏՕ-ի համանման աշխատանքներին: Ես կարծում եմ, որ մենք հաղթահարել ենք ճգնաժամը: Եվ խորհրդի նիստում ասել եմ, որ հերթական անգամ մեկնում եմ Մոսկվայի ձեռքը և խնդրում եմ` սեղմեք այն: 39 տարվա տանտիրոջ գործը գտնվում է դեռևս դատական ատյաններում 1970 թ. սեպտեմբեր ամսին հայրս` Արամայիս Արտաշեսի Ավագյանը, Աղասի Անանյանից գնել է Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի թիվ 20 տան մի մասը, որը բաղկացած էր մեկ սենյակից, խոհանոց կոչված խորդանոցից և ծածկած պատշգամբից, որը շրջափակված էր մոտավորապես կես մետր բարձրությամբ բետոնե պատով (ընդհանուրը` մոտ 50ք.մետր): Հայրս` Ա.Ավագյանը, վճարել է պայմանավորված գումարը (2500+700 ռուբլի) և գրանցվել այդ տանը: 1972 թ. գրանցվեցինք նաև մայրս` Աղունիկ Վասիլի Հարությունյանը և ես` Ռուզաննա Արամայիսի Ավագյանս: Մի քանի ամիս հետո հայրս այդ բետոնե պատերի վրայից շարունակեց պատը և փակեց պատշգամբը, խորդանոցն էլ կարգի գցեցինք և դարձավ խոհանոց: Մուտքը բակի կողմից էր: Բոլորս օգտվում էինք նույն բակից: Սանհանգույցն ընդհանուր էր: Մեր ջրի ծորակը գտնվում էր անմիջապես մեր մուտքի դիմաց` անշուք ծածկով: Ի սկզբանե առանձին են եղել մեր հոսանքի հաշվիչը, հեռախոսը, գազը, ջուրը: Ամբողջ տունը Աղասի Անանյանի անվամբ էր, որն էլ մահացել է, եթե չեմ սխալվում, 1972թ., և մինչ վերջերս անվանափոխություն չէր կատարվել: Մոտ մեկ տարի առաջ անվանափոխությունը կատարվեց, և տունը դարձավ Աղասի Անանյանի որդու` Մնացական Անանյանի անունով: Սեփականաշնորհման հարցով միասին համաձայնության եկանք, դիմեցինք «Մարաշ» տարածքային ստորաբաժին այն պայմանով, որ տունը պետք է բաժանվեր չորս մասի` իր, իր երկու տղաների, իր և իմ միջև: Այնուհետև նոտարական գրասենյակում պետք է յուրաքանչյուրին պատկանող մասը ձևակերպվեր այնպես, ինչպես որ կա, այսինքն` մեզ պատկանողը մեզ: Սակայն որոշ ժամանակ հետո հրաժարվեց այդ մտքից և ինձ մեր տան մեջ, շատ հանգիստ մթնոլորտում հայտարարեց. - Ես դա չեմ կարող անել, խնդրում եմ, տուր դատարան, ես կգամ, կասեմ, որ իսկապես 1970 թ. տան այդքան մասը քո հայրն առել է իմ հորից: Բնականաբար, ես էլ այդպես վարվեցի. դիմեցի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` իմ տան 50 ք. մետր տարածքն առանձնացնելու և իմ ընտանիքի անվամբ սեփականացնելու խնդրանքով: Առաջին դատալսման ժամանակ Մ. Անանյանն ասաց այն, ինչ խոստացել էր, երկրորդ լսման ժամանակ հայտարարեց, թե ես ունեմ ներքին առք ու վաճառքի ինչ-որ ստորագրված թուղթ, որտեղ նշվում է, թե վաճառվել է ընդամենը մեկ սենյակ 20 ք. մետր տարածքով, իսկ հետագայում սկսեց պնդել, որ տունն իրենն է, և ոչինչ էլ չի պատրաստվում մեզ տալ: Դատարանը` Ա. Դանիելյանի նախագահությամբ, իմ հայցը մերժեց: 39 տարի շարունակ անընդմեջ գրանցված ենք եղել և ապրել ենք այդ նույն տարածքով տանը, բարեխիղճ ձևով վճարել բոլոր կոմունալ վճարումները, որոնք բոլորն էլ մեր անուններով են գրանցված (հեռախոսը` հորս` Ավագյան Արամայիսի, էլեկտրաէներգիան և ջուրը` մորս` Աղունիկ Հարությունյանի, գազը` իմ` Ռուզաննա Ավագյանի): 39 տարի հետո հորս կողմից գնված տունը, չգիտես ինչու, որոշվեց, որ իրենց է պատկանում: Կարծում եմ, որ ուրիշի գույքին տիրանալու շահը մարդկանց կուրացրել է, և անգամ մի փոքր «Ճեղքվածք», և չեն կորցնում ուրիշի սեփականությունը հափշտակելու հնարավորությունը: Վերջին երկու տարվա ընթացքում այնքան տհաճություն ենք տեսել իրենցից, որ չգիտեմ` ո՞ր մեկը հիշեմ... Մի խոսքով` ամեն ինչ անում են, որ հիասթափված ու զզված թողնենք և գնանք մեր տնից: Պատկերացնում եք, ներկա դարում ապրել քանդված պատերի մեջ, առանց սանհանգույցի... երբ ունես այդ հարցը կարգավորելու թեկուզ և մինիմում հնարավորություն: Իսկ հիմա` փառք աստծո, հիմա հնարավորություններ շատ կան: 39 տարի ապրես քո տան մեջ և այսօր մնաս անտուն... Բողոքում ենք, որ մարդիկ լքում են հայրենիքը: Մարդը, եթե իր հայրենիքում հանդիպում է նման անարդարությունների, էլ ո՞ւմ է պետք այդ հայրենիքում ապրելը: Ավելի լավ է ապրել օտարության մեջ և զգալ, որ դու օտար ես, և քեզ հետ վարվում են, ինչպես ուզում են: Օտար երկրում նման անարդար վերաբերմունքն օրինաչափ է: Սակայն երբ քո սեփական երկրում, սեփական հայրենիքում, քո սեփական տանն են անարդար վարվում քեզ հետ, դա ահավոր ցավ է: Չգիտեմ, ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ հայտնեմ իմ ցավը: Ո՞ւմից օգնություն խնդրեմ..., որ իմ այս փլված պատերն ինձնից չխլեն... Մոտ երկու տարի է, ինչ դատական ատյաններում է այս գործը: Սկզբում առաջին ատյանի դատարանը (դատավոր Ա. Դանիելյան) անօրինական ձևով հայցս մերժեց, սակայն նոր փաստաբանի միջոցով վերաքննիչ բողոքի արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը (Ն. Տավարացյան, Ս. Միքայելյան, Դ. Խաչատրյան) վերականգնեց արդարությունը և գործը ուղարկեց նոր քննության: Սակայն զարմանալի է այն, որ տան մյուս մասի տերը իր նոր ներկայացուցիչ փաստաբանի միջոցով` որը, ի դեպ, կարծում եմ` լավ չէր ուսումնասիրել գործը, վերջին օրով վճռաբեկ բողոք բերեց և կասեցվեց մեր նոր գործի քննությունը: Հույսով եմ, որ վճռաբեկ դատարանը արդարացի կգտնվի և չի զրկի մեզ մեր սեփական կացարանից: Մենք չունենք այլընտրանք, քան ամբողջ հնարավորությամբ պայքարելու, որպեսզի մեզ պատկանողը մեզանից չխլեն: Հոգնել եմ արդեն քաշքշուկներից, սակայն հույս ունեմ, որ այնուհանդերձ կվերականգնվի արդարությունը: Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆ Երևանի Ծխախոտագործների փ. 20 տան բն.