3¬րդ համաշխարհայինը` հավանաբար 5 տարուց


Փորձառու լրագրող Ջուլիետո Կյեզան Իտալիայի կոմկուսի նախկին առաջնորդներից է, «Ունիտա» և «Լա Ստամպա» թերթերի երբեմնի մոսկովյան թղթակիցը, Եվրախորհրդի էքս-պատգամավոր: Եվ նրա կանխատեսումները հիմնավոր են թվում, որովհետև փաստերի տրամաբանական համադրություններ են: «Կոմսոմոլսկայա Պրավդա»¬ին տված հարցազրույցում նա հավաստիացրել է, որ մարդկությունը ականատեսն է դառնալու լայնամասշտաբ սադրանքների ու բեմարկություն ների, որոնք կազմակերպում է ԱՄՆ¬ը` աշխարհաքաղաքական բախումներ հրահրելու շահախնդրությամբ: Լրագրող-քաղաքագետի կարծիքով բեն Լադենի սպանության լուրը վկայում է, որ Օբաման կրկնում է Բուշին, ով Մերձավոր Արևելքում պատերազմ սկսեց` մտացածին պատրվակով: Օբաման նույնպես փորձում է հասարակության ուշադրությունը շեղել իր երկրի մարող տնտեսության հիմնախնդիրներից: 5 տարի հետո մոլորակում բռնկվելիք բախումը լինելու է պատերազմ` պաշարների համար: Դա պայմանավորված է Չինաստանի հզորության և երկրագնդի բնակչության քանակի աճով ու պաշարների նվազմամբ: - Եթե նրանք` չինացիները, հնդիկները, բրազիլացիները, ինդոնեզացիները սկսեն միս ուտել մեզ նման, կաթ խմել և ունենալ այնպիսի մեքենաներ ու բնակարաններ` ինչպիսիք մենք ունենք... Դա բոլորին չի բավարարի, որովհետև չի լինի ոչ էներգիա, ոչ ցեմենտ, ոչ պարեն, ոչ ջուր: Մենք արդեն նավթի արդյունահանման բարձրագույն կետում ենք. վերջին 5 տարիներին արդյունահանումը միայն նվազում է, այն էլ` շեշտակիորեն,¬ կանխասել է Կյեզան: Նա դիպուկ ու հետաքրքիր մի համեմատություն է կատարել` ներկա և 2¬րդ աշխարհամարտին նախորդող ժամանակների միջև. - Նայեք Իտալիայի իրավիճակին. մեր կառավարությունում արդեն կան ֆաշիստներ: Վերլուծենք Ֆինլանդիայում վերջին ընտրությունները. իշխանության են եկել ազգայնականները: Հոլանդիայում ընտրություններում հաղթել է ամենածայրահեղական կուսակցությունը: …1992 թ. նույնպես ճգնաժամ էր, և 10 տարի հետո սկսվեց Համաշխարհային 2¬րդ պատերազմը: Մենք գտնվում ենք շատ ավելի վատ և շատ ավելի դրամատիկ իրավիճակում: