Մերկելին արգելել են հատել Իրանի օդային սահմանը


Այո, պաշտոնական Թեհրանը թույլ չի տվել, որ Գերմանիայի կանցլերուհու ինքնաթիռը թռչի իր երկրի տարածքով: Այդ պատճառով Անգելա Մերկելը 2 ժամ ուշացումով է հասել Հնդկաստանի մայրաքաղաք, ուր մեկնում էր պաշտոնական այցով: - Անսովոր սկիզբ ունեցավ այցը` Հնդկաստան: Իրանը ժամանակավորապես արգելեց թռիչքն իր տարածքով: Ուշացումով հասանք ՆյուԴելի,¬ հաղորդել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆի Զայբերն իր «Տվիտտերե» կայքում: Ինքնաթիռում նախարարներից, գործարարներից և լրագրողներից բաղկացած պատվիրակություն է եղել, և բոլորը ստիպված իրենց օդային «կարուսելում» են զգացել: Շուրջ 2 ժամ սավառնակով պտույտներ գործելով Թուրքիայի երկնքում` սպասել են իրանական իշխանությունների թույլտվությանը: