ԽՃՃՈՒՄ ԵՆ


Վիճակագիրներն սկսել են գնաճի ամսական ցուցանիշները թաքցնել` հիմնականում կենտրոնանալով մեկ տարվա կտրվածքով ներկայացող թվերի վրա: Ամռան առաջին իսկ օրն ամփոփելով արդեն ավարտված մայիս ամսվա տվյալները` նրանք մեկ տարվա համար 9 տոկոսի գնաճ են արձանագրել: Թեև մայիսին ապրիլի համեմատ գներն ընդամենը 0,1 տոկոսով են աճել, սակայն նրանք այսչափ աննշան թիվը որոշել են չնկատելու տալ` գնանկման սպասվող, բայց դեռևս չիրականացած խոստումը չստվերելու համար: Այս տրամաբանությամբ նույնիսկ կարելի է ավելի վատթար ժամանակների հետ համեմատություններ անցկացնել ու չափազանց լավատեսական թվեր հրապարակել: Ամեն դեպքում, վիճակագրությունն ու իրականությունը ոչ մի կերպ չեն զուգահեռվում, և թվեր հրապարակողներին ոչինչ չի մնում, քան ներկայացնելիքն ուռճացնել` հնարավորինս խճճելով: