ՊԵ՞ՏՔ Է, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ


Համաշխարհային բանկը հերթական վարկն է պատրաստվում տրամադրել մեր երկրին: Շուրջ 40 միլիոն դոլարը հատկացվելու է մոտ 230 կիլոմետր երկարությամբ էլեկտրագծեր վերանորոգելու նպատակին: Դժվար է ասել` վարկը պարտադրվո՞ւմ է, թե՞ հայկական կողմն է ձգտում հին ենթակառուցվածքները նորոգել: Սակայն այս գործարքի արդյունքում շուրջ 13 միլիոն դոլարով կառավարության գրպանն է թեթևանալու: Ժամանակին գրեթե նույն նպատակին հատկացված ճապոնական վարկի հետքերը մինչև հիմա չեն հայտնաբերվում, և բոլոր հիմքերը հիմա էլ կան կասկածելու, որ էներգետիկները հերթական վարկը նույնպես փոշիացնելու են: Ի դեպ, նման չպատճառաբանված «շռայլումների» արդյունքում մեր երկրի յուրաքանչյուր բնակչի ուսերին արդեն ավելի քան 1000 դոլար պարտք է ծանրացել: Իսկ պարբերաբար աճող այս թիվը, ըստ գնահատականների, մինչև տարեվերջ նոր վարկերի «շնորհիվ» 1500 դոլարի է հասնելու: