ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ՎԻՃԱԿՈՒՄ


Հենց այսպես կարելի է բնութագրել այն վիճակը, որում հայտնվել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ով այժմ չի կարողանում ճշտել, թե ում կողմն անցնի: Մեր տեղեկություն ների համաձայն, նրան այլևս չեն վստահում ՀԱԿ-ում, իշխանական կուսակցություններն էլ, բնականաբար, չեն կարող նրան մոտ թողնել իրենց: Ուստի մարքսիստը մնացել է լրիվ մենակ` փնտրելով նոր ուժեր, որպեսզի միանա նրանց: Դավիթ Հակոբյանի այս վիճակը օրերս ՀԱԿ-ի առաջնորդներից մեկը բնութագրեց այսպես. «Մարտադաշտում մեկն էլ զինվոր է, բայց Դավիթ Հակոբյանը զինվոր չէ, նա գեներալ է, իսկ գեներալներին առաջինն են գնդակահարում»...