Հանրապետականը հավատարիմ է իր ակունքներին


Ի թիվս հրատապ այլ խնդիրների, ՀՀԿ արտահերթ համագումարը կուսակցության ծրագրային հիմնադրույթներում նախատեսում է նաև լրացումներ, որոնք ավելի մատչելի ու արդիական են դարձնում գաղափարախոսության առանցքային առանձին խնդիրներ: Մասնավորապես` ծրագրում ամրագրվելու է, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է, որը պետության գլխավոր հարատևությունն է համարում ազգի և պետությունների հանդեպ պատասխանատվության գիտակցությամբ օժտված մարդուն: Բացի այդ, ընդգծվելու է ցանկացած բարեփոխում հասարակության ավանդական արժեքների համակարգին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Կուսակցությունը ծրագրային հիմնադրույթներում պետության կարևորագույն խնդիրներից է համարում ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը: Ինչպես փաստում է ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանատու Արտակ Զաքարյանը` - Հանրապետականը հավատարիմ է մնում իր ակունքներին - Գաղափարախոսական aորևէ փոփոխություն չկա. կուսակցության ծրագրային մասը փոքր-ինչ ավելի խտացված էր, և գաղափարախո սական խնդիրներին առնչվող որոշակի լրացումներն է°լ ավելի հստակեցնում, ավելի առարկայական են դարձնում ազգային պահպանողակա նության այսօրվա խնդիրներն ու այդ հիմքի վրա ժամանակի թելադրանքով կատարվելիք աշխատանքների անհրաժեշտությունը: Իսկապես, ազգապահպանությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է որդեգրի պահպանողականությունը` որպես ազգային արժեքների պաշտպանության, դրանց զարգացման երաշխավոր: Ի վերջո` այլևս ամբողջ Եվրոպան է պահպանողականությանը վերադառնալու միտումներ դրսևորւմ, առավել ևս` ազգային արժեքային կայուն համակարգ ունեցող Հայաստանի պարագայում պահպանողականությունը անսակարկելի գաղափարախոսական հենք պետք է լինի: ՀՀԿ արտահերթ համագումարում կքննարկվի նաև կուսակցության վարչության ընդլայման խնդիրը: