Մարդուն «զարդարում» է նաև ազգանունը Ճիշտ է, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը բավական շատ ծառ տնկեց, բայց պարզվեց, որ ԾԱՌուկյանի միայն ազգանունը, խորհրդանշական իմաստով, ավելին արժեր: Աջ են, բայց «ձախ » են գնում Հայաստանի աջ քաղաքական ուժերը կարող են միավորվել միայն այն դեպքում, եթե «ձեռ քաշեն» «լևի» գնալու անազնիվ մղումներից: Ապստամբություն կոմունիստների ճամբարում Հայաստանի կոմունիստները վերջին տարիներին հոտած բորշչ են եփել: Այն իր «որակով» չի զիջում «Ավրորա» հածանավի վրա մատուցված «ցարական» ապուրին, որն ապստամբության առիթ հանդիսացավ: Ասույթի նոր տարբերակ Եթե օլիգարխը «տնից» լինի, քվեները ընտրատեղամասերի երդիկից էլ կհանեն: Ժողովրդի զարմանքը - Ո՞ւր ա մեզ ձայն, մերը տնքոցն ա, դրա համար արժե՞ կենաց-մահու կռիվ տալ: Ստամոքսով առաջնորդվող «հայրենասերների» երգը Ես սիրում եմ Սևան, Հաղպատ, Ես սիրում եմ Սարդարապատ, Խոստովանեմ` ավելի շատ Ես սիրում եմ տապակած բադ: Վիկտոր Դալլաքյանը` Պանիկովսկու ոճով - Պարոն Ծառուկյան, իսկ ե՞րբ եք բաժանելու մեր փողերը: Գ. Ծառուկյանի հայտարարությունը Էսքան «անտեր ու դուս» կուսակցությունները, եթե նույնիսկ միավորվեն ու «գյուղ կանգնեն», մի «գերան» էլ չեն կարող կոտրել: «Միավորում հանուն Հայաստանի»-ի տրտունջը «Բարգավաճը» «հացս» կտրեց, ՀՀԿ-ն` «ջուրս»: Օրհնվեն նոր «սհաթները» Անուղղելի ռուսամետների կարծիքով միայն Ռուսաստանի միջոցով կարելի է վերաբացել Լարսը, վերագործարկել «Մարսը», վերադարձնել Կարսը:
-
Լրահոս
- Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար
- Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը ծանոթացել է հայկական ձեռագրերին
- ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն
- «Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով»
- Վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով
- Ադրբեջանը դարձել է հակաԻրան
- «Սալոմե». Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում
- Միխայիլ Շուֆուտինսկին համերգով հանդես կգա Հայաստանում
- Նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան
- Ուկրաինայում ՌԴ ագրեսիայի հարցում Մակրոնն աղավնուց բազեի է վերածվել․ ի՞նչ սպասել
- Աննահանջ պայքարելու ենք մեր գերիների հայրենիք վերադարձի իրավունքի համար
- Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրություն՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում
- «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»
- Գերմանական հեռուստատեսությունը բացահայտում է եվրոպացի պաշտոնյաների հսկայական կաշառումը Ադրբեջանի կողմից
- Մեկնարկել է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 15-րդ փառատոնը
- Կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ընդլայնված կազմով հանդիպումը
- «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը՝ Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում
- Ծանոթ ոճ է, չէ՞․ Ադրբեջանի՞ն են նմանակում, թե՞ ընդհակառակը
- ԵՄ-ն ափսոսանք է հայտնել, բայց․․․
- «Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար»