Մարդուն «զարդարում» է նաև ազգանունը Ճիշտ է, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը բավական շատ ծառ տնկեց, բայց պարզվեց, որ ԾԱՌուկյանի միայն ազգանունը, խորհրդանշական իմաստով, ավելին արժեր: Աջ են, բայց «ձախ » են գնում Հայաստանի աջ քաղաքական ուժերը կարող են միավորվել միայն այն դեպքում, եթե «ձեռ քաշեն» «լևի» գնալու անազնիվ մղումներից: Ապստամբություն կոմունիստների ճամբարում Հայաստանի կոմունիստները վերջին տարիներին հոտած բորշչ են եփել: Այն իր «որակով» չի զիջում «Ավրորա» հածանավի վրա մատուցված «ցարական» ապուրին, որն ապստամբության առիթ հանդիսացավ: Ասույթի նոր տարբերակ Եթե օլիգարխը «տնից» լինի, քվեները ընտրատեղամասերի երդիկից էլ կհանեն: Ժողովրդի զարմանքը - Ո՞ւր ա մեզ ձայն, մերը տնքոցն ա, դրա համար արժե՞ կենաց-մահու կռիվ տալ: Ստամոքսով առաջնորդվող «հայրենասերների» երգը Ես սիրում եմ Սևան, Հաղպատ, Ես սիրում եմ Սարդարապատ, Խոստովանեմ` ավելի շատ Ես սիրում եմ տապակած բադ: Վիկտոր Դալլաքյանը` Պանիկովսկու ոճով - Պարոն Ծառուկյան, իսկ ե՞րբ եք բաժանելու մեր փողերը: Գ. Ծառուկյանի հայտարարությունը Էսքան «անտեր ու դուս» կուսակցությունները, եթե նույնիսկ միավորվեն ու «գյուղ կանգնեն», մի «գերան» էլ չեն կարող կոտրել: «Միավորում հանուն Հայաստանի»-ի տրտունջը «Բարգավաճը» «հացս» կտրեց, ՀՀԿ-ն` «ջուրս»: Օրհնվեն նոր «սհաթները» Անուղղելի ռուսամետների կարծիքով միայն Ռուսաստանի միջոցով կարելի է վերաբացել Լարսը, վերագործարկել «Մարսը», վերադարձնել Կարսը: