«Ես պառկած էի դիակների բլուրների մեջ»


Սպանդից վերապրածները դեռ երկար են հիշելու իրենց սարսափները: Ահա թե ինչ է պատմել իր կայքում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական կազմակերպութ յուններից մեկի ակտիվիստուհի Պրաբլեն Կաուրը (տպագրվում է կրճատումներով): - Հենց որ հասավ Օսլոյում պայթյունների մասին հաղորդագրությունը, ճամբարի գլխավոր շենքում ակտիվը շտապ հավաքվեց խորհրդակցության: Մենք մտածում էինք, որ գոնե կղզում հաստատ անվտանգության մեջ կլինենք: Ոչ մեկը չէր ենթադրում, որ դժոխքը շուտով կտարածվի և այստեղ: Երբ սկսվեց խուճապը, ես կանգնած էի գլխավոր մուտքի մոտ: Ես լսեցի կրակոցները և տեսա կրակողին: Բոլորը փախչում էին, իսկ ես մտածում էի` «Ինչո՞ւ է ոստիկանը մեզ կրակում»: Մի քանի տղաների հետ մենք վազեցինք ոչ մեծ սենյակ: Մարդիկ գոռում էին, ես սարսափելի վախենում էի: …Հավաքվածներն այդ ընթացքում որոշեցին, որ եթե մարդասպանը մտնի` պետք է թռչել պատուհանից: Նորից կրակոցներ հնչեցին, և մեզ խուճապ պատեց: Բոլորը նետվեցին դեպի պատուհանն ու սկսեցին դուրս թռչել: Ես վերջինն էի և անհաջող ընկա, վնասեցի ձախ կողս: Ինչ¬որ երիտասարդ ինձ օգնեց բարձրանալ, և խմբով վազեցինք անտառ, ապա` դեպի ջուրը: Վերջապես թաքնվեցինք ինչ¬որ ժայռի ետևում: Ես անընդհատ աղոթում էի: …Տեսա, թե ինչպես մի քանիսը ջուրը նետվեցին ու սկսեցին լողալ: Բայց ինքս, ուրիշների հետ պառկած մնացինք` թաքնվելով ժայռի ետևում: Մտածում էի` եթե մարդասպանը գա` մեռած կձևանամ: Եվ նա մոտեցավ… - Ես ոստիկանությունից եմ,¬ գոչեց նա: Ես քարացա: Մարդն ինչ¬որ բան ասաց և միանգամից կրակոցներ բացեց: Գնդակները սուրում էին իմ շուրջը: Ես տեսա, որ շատերը վիրավոր են: …Իմ տակ ինչ¬որ աղջկա ոտքեր էին: Եվս երկու հոգի պառկած էին ոտքերիս վրա: Ես ծածկված էի: Այդպես պառկած էի հավանաբար 1 ժամ: Երբ շրջապատում ամեն ինչ լռեց, ես զգուշորեն բարձրացրի գլուխս` տեսնելու` կողքիս որևէ մեկը կենդանի՞ է: Տեսա դիակներ և արյուն: Որոշեցի ոտքի կանգնել և հասկացա, որ պառկած եմ դիակի վրա. երկու ուրիշ դիակներ էլ ինձ վրա էին պառկած: Հրեշտակը պահպանեց ինձ… Ես չգիտեի` կվերադառնա՞ այդ մարդը և որոշեցի նեղուցով լողալ դեպի ափ: Ես լողում էի, հա լողում էի ու լողում: Գոռում էի, լաց լինում: Մրսում էի: Մտածում էի, որ հիմա կխեղդվեմ: Աղոթում էի: Գնալով ավելի ու ավելի դժվար էր դառնում լողալը: Թևերս չէին ենթարկվում: …Ափից նավակներ էին գալիս: Վերջապես մոտորանավակով մի մարդ լողաց դեպի մեզ և մի քանի փրկագոտիներ նետեց: Ես հագա դրանիցից մեկը և ամուր բռնվեցի փչովի նավակից` մինչև նույն մարդն օգնեց բարձրանալ նավակող…