Ուտոյան արագ կվերականգնվի


Նորվեգացի մեծահարուստ Պետեր Ստորդալենն ահաբեկչության էպիկենտրոն դարձած կղզյակի վերականգնման նախագիծ է պատվիրել: - Ուտոյան այսօր զոհվածների համար ազգային ողբի խորհրդանիշ է,¬ պատմել է նա:¬ Ես ցանկանում եմ, որպեսզի կղզին ուրախության, միասնության և լավատեսության նավահանգիստ դառնա: Նորվեգական հյուրանոցային խոշոր ցանցի սեփականատերն իր առջև խնդիր է դրել` Ուտոյան երիտասարդության համար լուսավոր օազիսի վերածել: - Մենք արդեն հավաքել ենք 1.400.000 դոլար, և ես կարծում եմ` այդ գումարն անընդհատ կաճի: Քրիս դը Բուրգը զանգահարել է ինձ ու հարցրել, թե ինքն ինչով կարող է օգնել. նույնիսկ խոստացել է բարեգործական համերգներ տալ,¬ հայտարարել է գործարարը` հավելելով. - Հիմա մենք պետք է հոգանք մեր երկրի ժողովրդավարության ապագայի մասին: Ողջ Եվրոպայից երիտասարդները նորից կարող են գալ լեգենդար Ուտոյա և մասնակցել քաղաքական միջոցառումներին: Իսկ հուլիսի 22¬ին աննախադեպ ահաբեկչությամբ աշխարհը ցնցած այս կղզյակը դեռևս 1950 թվականից երիտասարդական ամառային լավագույն ճամբարն է երկրում: